Կազմակերպությունը իրականացնում է մարդկային ռեսուրսների հավաքագրումը «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքի հիման վրա` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները և առաջնորդվելով բաց և ազատ մրցակցությամբ, անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:
Կազմակերպությունում թափուր պաշտոնները կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են Կազմակերպության կողմից կազմակերպած մրցույթով, եթե տվյալ աշխատատեղը հնարավոր չէ համալրել ներքին մարդկային ռեսուրսների միջոցով:
Կազմակերպությունը թափուր աշխատատեղերը համալրելիս նշանակումներ է կատարում է` ելնելով թեկնածուների արժանիքներից` բոլոր ստացված դիմումների պատշաճ ուսումնասիրությունից հետո, սակայն բացառելով Խորհրդի անդամների կամ աշխատողների հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձանց աշխատանքի ընդունումը՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով: