Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է` կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

ԹԻՀԿ-ը հունվար-փետրվար ամիսներին նախատեսում է մշակել ջատագովության ռազմավարական պլաններ՝ ուղղված ԹԻՀԿ-ի կողմից մշակված օրենսդրական առաջարկությունների առաջխաղացմանը սահմանված ոլորտներում:

Խորհրդատվական ծառայության նպատակը
Աջակցել օրենսդրական առաջարկությունների ջատագովության ռազմավարական պլանների մշակմանը հետևյալ թեմաների համար՝

  • առողջապահություն
  • կրթություն

Աշխատանքի ծավալը
Խորհրդատուից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները՝ կազմակերպության համապատախան աշխատակիցների և գործընկերների աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտության.

  • սահմանված թեմաների համար կատարել շահագրգիռ կողմերի վերլուծություն/քարտեզագրում,
  • մշակել ջատագովության ռազմավարություն/պլան` մասնակցային եղանակով։

Ակնկալվող արդյունքները

  • շահագրգիռ կողմերի վերլուծություն/քարտեզ,
  • ջատագովության ռազմավարություն/պլան յուրաքանչյուր սահմանված թեմայի համար:

Ժամկետներ
Ակնկալվում է, որ ծառայությունների մատուցման իրականացումը կսկվի 2017թ. փետրվար ամսվա առաջին կեսին:

Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (30%),
  • ծառայության արժեք (40%)[*]:

Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, կազմակերպության դեպքում նաև՝ կազմակերպության նկարագիրը,
  2. խորհրդատու(ներ)ի ինքնակենսագրական,
  3. ջատագովության ռազմավարության/պլանի մշակման համառոտ մեթոդաբանություն,
  4. բյուջե,
  5. կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ,
  6. երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ջատագովության ռազմավարական պլանավորման խորհրդատվական ծառայություններ» մինչ 2017 թ. հունվարի 23-ը, օրվա վերջ:

[*] Խնդրում ենք տրամադրել արժեքը ըստ յուրաքանչյուր թեմայի: