Շնորհակալություն, որ աջակցում եք ԹԻՀԿ-ին կոռուպցիայի դեմ պայքարում ի նպաստ թափանցիկ և հաշվետու կառավարման՝ միևնույն ժամանակ խթանելով ժողովրդավարական գործընթացները, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանությունը և երկրի կառավարման գործընթացներին հասարակության մասնակցությունը:
Կազմակերպությունն իր նպատակների իրականացման համար կարող է ֆինանսավորվել բոլոր, այդ թվում՝ բիզնես ոլորտի կազմակերպություններից, եթե նրանց գործունեությունը չի հակասում կազմակերպության սկզբունքներին և արժեքներին: Կազմակերպությունը հրաժարվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք կարող են հանգեցնել իր գործունեության անկախության սահմանափակմանը։
Ձեր նվիրվածությունն ու ներդրումը կարևոր են կոռուպցիայի զսպման մարտահրավերներին դիմակայելու և հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդման համար: