Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Փորձագիտական ծառայության նպատակը
Տրամադրել խորհրդատվություն կազմակերպությանը հանրային առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները վեր հանելու և դրանք հաղթահարելու առնչությամբ:
Աշխատանքի ծավալը
Փորձագետից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.
- տրամադրել խորհրդատվություն հանրային առողջապահության, մասնավորապես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությանն առնչվող քաղաքականության կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու և դրանք նվազեցնելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով,
- անհրաժեշտության դեպքում, հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում
Ակնկալվող արդյունքները
- Ընթացիկ խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության և համապատասխան նյութերի/փաստաթղթերի մշակում:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն հանրային առողջապահությանն առնչվող ոլորտներում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
- Հանրային առողջապահության և առնչվող օրենդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
- Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառությունը ցանկալի է
- Առաջարկությունների մշակման փորձառություն:
Ժամկետներ
Ծառայության մատուցումը կիրականացվի՝ ելնելով կազմակերպության ընթացիկ կարիքներից։ Ակնկալվում է, որ փորձագետը սկսի աշխատանքը 2017թ. սեպտեմբերի 20-ից:
Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (40%)
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%)
- ծառայության արժեք (40%)
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական
- Ծառայության արժեք՝ ժամավճար
- Գրավոր նյութ (hամառոտագիր, հոդված, կարծիք) հանրային առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ
- Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
- Երկու երաշխավորողի տվյալներ:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը՝ անգլերեն կամ հայերեն ուղարկել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Հանրային առողջապահության փորձագիտական ծառայություններ» մինչ 2017 թ. սեպտեմբերի 17-ը: