Պաշտոնը` հանրային կառավարման/ հանրային քաղաքականության փորձագետ


Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ

Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12

Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է հանրային կառավարման/հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներին, բարեվարքության ինստիտուտների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի խթանման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար:

Հանրային կառավարման/հանրային քաղաքականության փորձագետի պաշտոնի համար պահանջվում են՝

  • Հայաստանում հանրային կառավարման, հակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և առնչվող միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության և պետական կառույցների կատարողականի ինչպես նաև՝ իրավական ակտերի, և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար՝ ըստ մշակված մեթոդաբանության
  • Վերլուծական և գրավոր գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի (policy brief), վերլուծականների, զեկույցների մշակման համար
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և առնչվող թեմաների շուրջ կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար
  • Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են հակակոռուպցիոն քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • համակարգչային գիտելիքներ
  • ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային կառավարման, հանրային քաղաքականության կամ համանման այլ ոլորտներում
  • հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և/կամ հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ
  • ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն
  • հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն /ցանկալի է/
  • գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ
  • հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • պատասխանատվության բարձր զգացողություն

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. ապրիլի 18-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «փորձագետ» բառը:

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ. ռազմավարու­թյան հիմքում:

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: