Պաշտոնը` դրամաշնորհների կառավարիչ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հուլիսի1, 2015
Վայրը` Երևան, Հայաստան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ ԹԻՀԿ) հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ դրամաշնորհների կառավարչի համար, ով պատասխանատու է Կազմակերպության կողմից տրամադրվող ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու է ծրագրի տնօրենին:
Աշխատանքային պարտականություններ`
- ԹԻՀԿ-ի ստացած ենթադրամաշնորհների կառավարում և վերահսկողություն
- Ենթադրամաշնորհների վերաբերյալ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում և ենթադրամաշնորհների ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում
- Ենթադրամաշնորհների պայմանագրերի և հաշվետվությունների ձևերի պատրաստում
- Ենթադրամաշնորհների կառավարման մոնիթորինգ, ֆինանսական հաշվետվությունների ընդունում և վերլուծություն ենթադրամաշնորհային պայմանագրերի պայմանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուների և ԹԻՀԿ պահանջների համաձայն
- Ենթադրամաշնորհների բյուջեի փոփոխությունների և գնահարցման արդյունքների հաստատում՝ ծրագրի տնօրենի հետ խորհրդակցմամբ
- Ենթադրամաշնորհառուներին տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում՝ ըստ անհրաժեշտության
- Համագործակցություն գլխավոր հաշվապահի հետ՝ ապահովելու ենթադրամաշնորհառուների ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուների և ԹԻՀԿ պահանջներին
- Ենթադրամաշնորհառուների և ԹԻՀԿ ֆինանսական թիմի միջև կապի ապահովում
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում
- համապատասխան ոլորտների օրենսդրության որոշակի իմացություն
- դրամաշնորհների կառավարման առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
- բյուջեի մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվությունների մշակման փորձ և հմտություններ
- տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն
- պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական, խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
- անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- MS Office-ի գերազանց իմացություն
- ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը ցանկալի է
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը և ուղեկցող նամակը անգլերենով կամ հայերենով` [email protected] հասցեով ոչ ուշ, քան ս.թ. հունիսի 25-ը: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին դիմում եք:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: