Պաշտոնը` Ծրագրի օգնական
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Տևողությունը` 2016 թ. դեկտեմբերի 1 -2017թ․ մայիսի 31
Աշխատանքի սկիզբը` 2016 թ. դեկտեմբերի 1
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ը հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ: Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընտրական գործընթացների, ինչպես նաև դիտորդների հավաքագրման և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար: Ծրագրի օգնականն անմիջականորեն ենթարկվում է Ծրագրի համակարգողին:
Աշխատանքային պարտականություններ`
- աջակցել դիտորդների հավաքագրման գործընթացին;
- աջակցել դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպմանը;
- աջակցել վարչական և կազմակերպական աշխատանքներին ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում;
- կապ պահպանել դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ;
- կազմել նամակներ և հրավերներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն
- առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- հաղորդակցման գերազանց հմտություններ
- համակարգչային ծրագրերի /MS Office/ իմացություն
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- պատասխանատվության բարձր զգացում
- սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
- ընտրական գործընթացների իմացությունը կամ մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ կենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով [email protected] էլ․ հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 16, ժամը՝ 18։00-ն։
Ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք՝ ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Նախաձեռնության մասին.
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։