Պաշտոնը` Իրավաբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբ՝ մարտի 15, 2023 թ
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
ԹԻՀԿ թիմը փնտրում է հակակոռուպցիոն և/կամ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանի, ով պատրաստակամ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ԹԻՀԿ ջանքերին։
Իրավաբանի պաշտոնի համար պահանջվում են՝
Հակակոռուպցիոն և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այդ ոլորտների քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար
Հետազոտական և վերլուծական հմտություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային փորձի ուսումնասիրության, ներպետական մակարդակում իրավական բացերի և կատարողականի թերությունների վերհանման, վերլուծության, առաջարկությունների մշակման համար
Շահերի պաշտպանության փորձառություն, որն անհրաժեշտ է ազդարարներին իրավաբանական աջակցության տրամադրելու, հայցադիմումների կազմելու, կազմակերպության և ազդարարների շահեր իրավապահ և դատական մարմիններում ներկայացնելու համար
Գրավոր խոսքի գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված կարծիքների, համառոտագրերի /policy brief/, զեկույցների, միջազգային կառույցներին ուղղված հաղորդումների մշակման համար
Բանավոր հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի, պետական և միջազգային առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար
Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են սահմանված ոլորտների բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն և/կամ վերապատրաստում իրավագիտության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, հանրային քաղաքականության կամ համանման այլ ոլորտներում
- մարդու իրավունքների և/կամ հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ խորը գիտելիքներ
- հանրային կառավարման ոլորտին առնչվող աշխատանքային փորձ (ցանկալի)
- փաստաբանի արտոնագիր (ցանկալի)
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն (3 տարի)
- քննադատական մտածողություն
- գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց փորձ
- հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ճկունություն
- Պլանավորման և կազմակերպչական կարողություններ
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Աճի և զարգացման ձգտում
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. փետրվարի 28-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «Իրավաբան» բառը:
Թեկնածուի ընտրության գործընթաց
Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ թեստի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: