Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 25․10․2018 – 25․12․2018
Զբաղվածություն՝ առավելագույնը՝ 30 ժամ
Աշխատանքի բնույթ՝ ծառայությունների մատուցում
Վայրը՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը մեկնարկում է դիտորդների հավաքագրումը՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան մեր թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու նոր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը՝ իրականացնելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների մշտադիտարկման աշխատանքներ։
Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, օժտված լինեն թիմային աշխատանքի, հաղորդակցման և պլանավորման հմտություններով` մշտադիտարկման աշխատանքները արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորելու համար:
Դիտորդական առաքելություններին մասնակցության նախկին փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն հայտարարությունը բաց է մարզերում և Երևանում բնակվող բոլոր անհատների համար, ովքեր չունեն կուսակցական պատկանելիություն կամ շահերի բախում և ունեն`
- Բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են տարածքային և տեղամասային հանձնաժողովների աշխատանքների դիտարկման համար՝ նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական փուլերում;
- Հետազոտական/մշտադիտարկման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դաշտային հետազոտությունների և փաստաթղթային տվյալների ուսումնասիրության, տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգի անցկացման, ինչպես նաև ընտրական գործընթացների դիտարկման համար՝ նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական փուլերում։
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պետական, տեղական ինքնակառավարման, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների, ԶԼՄ ներկայացուցիչների և փորձագետների հետ հարցազրույցների անցկացման համար, ընտրական գործընթացի համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերությունների ստեղծման և ամրապնդման համար։
- Պլանավորման հմտություններ, որոնք անհրաժեշտ են նախընտրական քարոզարշավի (օր.՝ ցույցեր, երթեր, մամուլի ասուլիսներ, բանավեճեր, միջոցառումներ և այլն) միջոցառումներին մասնակցության համար։
- Գրավոր հաղորդակցման, ՏՏ գիտելիքներ և հաշվետվություններ ներկայացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են մշտադիտարկման արդյունքների ամփոփման և օրական ու շաբաթական կտրվածքով սահմանված ձևաչափով հաշվետվություններ ներկայացնելու համար
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն
- հետազոտական և մշտադիտարկման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- հայոց լեզվի գերազանց իմացություն
- MS Word, MS Excel և Google drive-ի, ինչպես նաև տվյալների բազաների հետ աշխատելու հմտություններ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
- Սեղմ ժամկետներում տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- ՀՀ տարածքում ճամփորդելու և ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս) աշխատելու պատրաստակամություն
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք մինչ հոկտեմբերի 10-ը, ժամը՝ 23։00-ը [email protected] էլ հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ «թեմա» դաշտում նշելով «Երկարաժամկետ դիտորդ»։
Մարզային դիտորդները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը՝ 23։00-ն։
- Ինքնակենսագրական (հայերենով)
- Համառոտ ակնարկ (առավելագույնը 300 բառ)՝ հետհեղափոխական Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մարտահրավերների մասին
- Երկու երաշխավոր անձի անուն և կոնտակտներ (հեռախոսահամար և էլ․ հասցե)
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: