Պաշտոնը` ֆինանսական օգնական
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 4, 2017 թ.
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
ԹԻՀԿ-ը հայտարարում է ֆինանսական օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ, ով կմիանա կազմակերպության ֆինանսական/հաշվապահական թիմին և պատասխանատու կլինի ֆինանսական և հաշվապահական գործառույթների ընթացիկ իրականացման և աջակցման համար։ Ֆինանսական օգնականը անմիջականորեն ենթարկվում է գլխավոր հաշվապահին:
Աշխատանքային գործառույթներ
- Իրականացնել համապատասխան ֆինանասկան տվյալների մշակում, նախապատրաստում և մուտքագրում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում (հծ հաշվապահ) ըստ կազմակերպության ներքին կանոնակարգերի;
- իրականացնել ֆինանսական գործարքների արխիվացում օրական պարբերականությամբ՝ համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի;
- իրականացնել վճարման հանձնարարագրերի, ֆինանսական և հաշվապահական այլ փաստաթղթերի կազմումը;
- իրականացնել կազմակերպության կողմից կատարված և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում գրանցված ֆինանսական գործարքների համադրումը դրամարկղի և բանկի կողմից տրամադրված հաշվարկային հաշիվների հետ՝ ամսական պարբերականությամբ;
- թարմացնել կազմակերպության հիմնական միջոցների ցանկը և աջակցել գույքագրման աշխատանքներին;
- ստուգել դրամարկղից իրականացված գործառույթները և գրանցումները հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում՝ օրական պարբերականությամբ;
- աջակցել կազմակերպության ֆինանսական/դրամաշնորհային և հարկային հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ֆայլավորմանը;
- աջակցել դրամաշնորհների մրցույթի գործընթացի կազմակերպմանը;
- աջակցել Կազմակերպության ընդհանուր և ծրագրային աուդիտի անցկացման աշխատանքներին;
Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ այլ առնչվող ոլորտում;
- հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների /ՖՀՄՍ/ իմացություն;
- համապատասխան ոլորտների օրենսդրության որոշակի իմացություն;
- դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ;
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- MS Office-ի, հաշվապահական հաշվառման համակարգչային (հծ հաշվապահ) ծրագրի իմացություն;
- առնվազն մինչև 2 տարվա աշխատանքային փորձ;
- նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում;
- ինքնուրույն և թիմում աշխատելու, ինչպես նաև բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 20-ը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հետագա փուլերին: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: