Իրավաբանի աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ-ում
Պաշտոնը` իրավաբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ կամ ճկուն
Աշխատանքի սկիզբ՝ նոյեմբերի 15, 2024 թ
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է համագործակցության (լրիվ աշխատաժամանակ կամ ճկուն/ոչ լրիվ աշխատաժամանակ) իրավաբանների, որոնք մասնագիտացած են կամ ցանկանում են մասնագիտանալ հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիային առնչվող մարդու իրավունքների հարցերով, և պատրաստակամ են աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ԹԻՀԿ ջանքերին։
Իրավաբան(ներ)ի պաշտոնի համար պահանջվում է՝
- գիտելիքներ իրավունքի տարբեր ճյուղերում, որոնք առնչվում են կոռուպցիային՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, պրակտիկայի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու համար,
- հետազոտական և վերլուծական հմտություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային փորձի ուսումնասիրության, ներպետական մակարդակում իրավական ակտերի, դրանց բացերի և կատարողականի թերությունների վերհանման, վերլուծության, առաջարկությունների մշակման համար,
- շահերի պաշտպանության փորձառություն, որը կարող է անհրաժեշտ լինել կազմակերպության շահառուներին հանրային շահի հարցերով իրավաբանական աջակցություն տրամադրելու, հայցադիմումներ կազմելու, կազմակերպության և շահառուների շահերը իրավապահ և դատական մարմիններում ներկայացնելու համար,
- գրավոր խոսքի գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված կարծիքների, համառոտագրերի (policy brief), զեկույցների, միջազգային կառույցներին ուղղված հաղորդումների մշակման համար,
- բանավոր հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի, պետական և միջազգային առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու, քննարկումներ ծավալելու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար,
- ջատագովության հմտություններ և պետական մարմինների հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են սահմանված ոլորտների բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար։
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն իրավաբանական կրթություն
- հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ խորը գիտելիքներ
- կոռուպցիայի թեմաներին առնչվող մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքներ
- հանրային կառավարման ոլորտին առնչվող և/կամ իրավապաշտպան կազմակերպությունում առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և
- քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն (3 տարի)
- փաստաբանի արտոնագիր (ցանկալի)
- իրավապաշտպանության փորձ (ցանկալի)
- քննադատական մտածողություն
- գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց կարողություններ
- հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ճկունություն, միիաժամանակ տարբեր թեմաներում ներգրավվելու կարողություն
- պլանավորման և կազմակերպչական կարողություններ
- խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- աճի և զարգացման ձգտում
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 28-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «Իրավաբան—լրիվ աշխատաժամանակ» կամ «Իրավաբան—ճկուն/ոչ լրիվ աշխատաժամանակ» բառը:
Թեկնածուի ընտրության գործընթաց
Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ թեստի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:
————————————
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: