«Ականատես» դիտորդական նախաձեռնությանը հրավիրում է համագործակցության
Եթե դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
- Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայող Ձորի մարզերից եք
- չեք անդամակցում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության,
- ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ,
- չափահաս եք
Միացե՛ք «Ականատես» դիտորդական նախաձեռնությանը և նպաստեք Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը՝ մասնակցելով Հայաատանի տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ընտրությունների դիտորդական առաքելությանը։
Նախաձեռնությանը կարող եք միանալ մինչև օգոստոսի 25-ը հետևյալ հղումով՝ https://transparency.am/elections/monitoring/2022-09-25/register