Պաշտոնը` հանրային քաղաքականության փորձագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Տևողությունը` սեպտեմբերի 10, 2018 - դեկտեմբեր 2019
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 10
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի առաջացման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար:
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, խորությամբ տիրապետի հակակոռուպցիոն ազգային օրենսդրությանը և քաղաքականությանը, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և կոռուպցիայի դեմ պայքարով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակեպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։
Հանրային քաղաքականության փորձագետի պաշտոնի համար պահանջվում են՝
Հակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և միջազգային փորձի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար՝ ըստ մշակված մեթոդաբանության
Վերլուծական և գրավոր գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի /policy brief/, վերլուծականների, զեկույցների, այդ թվում՝ ԹԻՀԿ կոռուպցիայի վերաբերյալ տարեկան զեկույցի մշակման համար
Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար
Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են հակակոռուպցիոն քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում իրավագիտության, հանրային քաղաքականության կամ համանման այլ ոլորտներում
- հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և/կամ հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ խորը գիտելիքներ/վերլուծություններ
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն /ցանկալի է/
- գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ
- հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն
- սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- ինքնամոտիվացում և պատասխանատվության ստանձնում
- տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 26-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «փորձագետ» բառը:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում:
Կազմակերպությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: