Պաշտոնը` հետազոտող/վերլուծաբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Տևողությունը` հուլիս 2018 - դեկտեմբեր 2019
Աշխատանքի սկիզբը` հուլիսի 1
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է փորձառու հետազոտող/վերլուծաբանի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ իրականացնելով որակյալ հետազոտական աշխատանքներ հանրային կառավարմանն առնչվող ոլորտներում:
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, կարողանա բազմազան թեմաների շուրջ և տարբեր գործիքներով հետազոտություններ իրականացնել ու զեկույցներ մշակել՝ անկախ կամ թիմային աշխատանքի արդյունքում: Նա պետք է գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին, ունենա հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:
Հետազոտող/վերլուծաբանի խնդիրներ/գործառույթներ
- Մշակել մեթոդաբանություն (ըստ անհրաժեշտության) և իրականացնել հանրային քաղաքականության հետազոտություններ (public policy research) տարբեր թեմաներով, այդ թվում՝ ուսումնասիրելով համապատասխան միջազգային փորձը, հավաքագրելով տվյալներ և, ըստ անհրաժեշտության, համակարգելով այլ հետազոտողների աշխատանքը:
- Իրականացված հետազոտությունների շրջանակներում մշակել զեկույցներ, առաջարկություններ, քաղաքականության համառոտագրեր և պատրաստել հոդվածներ:
- Հետևել քաղաքականությանն առնչվող զարգացումներին և որոշումներին:
- Աջակցել կազմակերպությանը մշակված առաջարկությունների ջատագովության հարցում՝ ըստ անհրաժեշտության:
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
Մասնագիտական հմտություններ
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և այլ առնչվող ոլորտներում
- Առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքային փորձ
- Հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն
- Զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
Լրացուցիչ հմտություններ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
Ինչպես դիմել
Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. հունիսի 18-ը ներառյալ՝ վերնագրի տողում նշելով հետազոտական աշխատանք:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և ներկայացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարաժամկետ տեսլական՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում: