Պաշտոնը` Ադմինիստրատիվ օգնական
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հունիսի 1, 2015
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ն հայտարարում է ադմինիստրատիվ օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ կազմակերպության ամենօրյա ադմինիստրատիվ և լոգիստիկ գործունեությանն աջակցելու, ինչպես նաև գանձապահի գործառույթներն իրականացնելու համար: Ադմինիստրատիվ օգնականն անմիջականորեն ենթարկվում է Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգողին:
Աշխատանքային պարտականություններ`
- պատասխանել հեռախոսազանգերին՝ ապահովելով կապ/ տեղեկատվության փոխանակում գործընկեր և շահագրգիռ կազմակերպությունների հետ;
- ընդունել, ուղարկել Կազմակերպության նամակները և իրականացնել ելքային և մուտքային փաստթղթերի կազմումը;
- պարբերաբար թարմացնել շահագրգիռ կողմերի կոնտակտները;
- իրականացնել կազմակերպության գույքի և ծառայությունների գնումը` ապահովելով ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը՝ ըստ անհրաժեշտության;
- իրականացնել կազմակերպության գանձապահի գործառույթները;
- աջակցել հանդիպումների, քննարկումների, գործընկերների այցելությունների և այլ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում հյուրանոցների և սրահների ամրագրման աշխատանքներին;
- կազմակերպել կազմակերպության սարքավորումների վերանորոգումը` ըստ անհրաժեշտության;
- կատարել թարգմանություններ՝ ըստ անհրաժեշտության:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- հաղորդակցման հմտություններ
- համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը և ուղեկցող նամակը անգլերեն կամ հայերեն լեզվով` [email protected] հասցեով` մինչև ս.թ. մայիսի 20-ը, ժամը 19:00-ը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: