Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ը փնտրում է փորձագետի, որը կաջակցի կազմակերպությանը ֆինանսների հայթայթման գործում: Մասնավորապես, փորձագետից ակնկալվում է մշակել ընդհանուր ֆինանսավորման և թեմատիկ ծրագրային առաջարկ(ներ) կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներում, ներառյալ` հանրային կառավարումը, ընտրությունները և հանրային գույքի/ֆինանսների կառավարումը, որոնել դրամաշնորհատուներ և, ըստ անհրաժեշտության, հաստատել կապեր այդպիսի կազմակերպությունների հետ: Ծրագրային առաջարկների մշակման ընթացքում փորձագետը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ:
Ակնկալվող արդյունքներ
Ծառայության արդյունքում ակնկալվում են ծրագրային առաջարկների փաթեթներ ուղղված դրամաշնորհատու կազմակերպությունների սահմանված ձևաչափով:
Ժամկետներ
Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2019թ. մարտի կեսին:
Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- նմանատիպ առաջադրանքների իրականացման հաջողված փորձ (35%),
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (35%),
- ծառայության արժեք (30%):
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, իսկ կազմակերպության դեպքում՝ նաև կազմակերպության նկարագիրը,
- փորձագետ(ներ)ի ինքնակենսագրական,
- ծառայության արժեքը,
- կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ և հաղթել է,
- երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերեն կամ հայերեն [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես նամակի թեմա նշելով «Ծրագրային առաջարկների մշակում»: