Պաշտոնը՝ Կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող

Պայմանագրի տեսակ/ժամկետ՝ (ծառայությունների մատուցման պայմանագիր առավելագույնը 5 ամիս ժամկետով)

Աշխատանքի ծավալ/ժամանակ՝ 40-48 ժամ շաբաթական

Ծառայության սկիզբ՝ 01․03․2026

Վայրը՝ ք․Երևան, Այգեձորի փողոց 53 (հնարավոր են գործուղումներ ՀՀ մարզեր)

Անմիջական ղեկավար՝ Ծրագրի տնօրեն

Ծառայության նկարագիր

«Ականատես» դիտորդական առաքելությունը փնտրում է կազմակերպչական բարձր կարողություններով, ընտրական գործընթացների և դիտորդական առաքելությունների իրականացման փորձ ունեցող մասնագետի՝ ով կարևորում է հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և պատրաստակամ է նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը՝ համակարգելով կարճաժամկետ դիտորդական առաքելությունը 2026 թ․ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Համակարգողը պատասխանատու է լինելու կարճաժամկետ (բուն քվեարկության գործընթացը վերահսկող) դիտորդների աշխատանքների ամբողջական կազմակերպման, այդ թվում՝ կարճաժամկետ դիտորդների հավաքագրման, վերապատրաստման, տեղաբաշխման, լոգիստիկայի, նրանց տվյալների բազայի վարման, նրանց հետ հաղորդակցության, աշխատանքների համակարգման ու որակի վերահսկողություն իրականացնելու համար՝ սերտ համագործակցելով առաքելության թիմի, մարզային պատասխանատուների և գործընկեր կառույցների հետ։

Ծառայության շրջանակ

Դիտորդական վերահսկողության կազմակերպում

  • Կարճաժամկետ դիտորդների հավաքագրման գործընթացի կազմակերպում և համակարգում
  • Դիտորդական տվյալների հավաքագրման և փոխանցման գործընթացի աջակցում
  • Դիտորդների տվյալների բազայի կազմում և վարում
  • Կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումների կազմակերպում (լոգիստիկա, նյութեր, հաղորդակցում)
  • Դիտորդների տեղաբաշխման, երթուղիների և աշխատանքային գրաֆիկների պլանավորում
  • Դիտորդական ձևաթղթերի, ուղեցույցների բաշխման և այլ գործիքների կիրառման վերահսկում
  • Դիտորդների աշխատանքի օպերատիվ համակարգում ընտրության նախօրեին, ընտրության օրը և դրանից հետո
  • Կարճաժամկետ դիտորդների հետ շարունակական հաղորդակցման ապահովում, առաջացող խնդիրների արագ արձագանքում
  • Սերտ համագործակցություն առաքելության ղեկավարի, տվյալների մշակման և այլ ներգրավված թիմերի հետ
  • Կարճաժամկետ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկանքների և հաշվետվությունների պատրաստման աջակցում

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • Բարձրագույն կրթություն (կառավարում, հանրային կառավարում, քաղաքագիտություն, իրավագիտություն, սոցիալական գիտություններ կամ հարակից ոլորտներ)՝
  • Առնվազն 1–3 տարվա փորձ ընտրական կամ դիտորդական վերահսկողության շրջանակում կամ այլ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման գործընթացներում՝ ցանկալի
  • Կարճաժամկետ կամ երկարաժամկետ դիտորդի կամ դիտորդական առաքելության համակարգման կամ բազմամյա մասնակցի փորձ
  • «Ականատես» դիտորդական առաքելության կամ այլ դիտորդական նախաձեռնությունների հետ նախկին դրական համագործակցությունը կդիտվի որպես առավելություն
  • Զեկույցներ և ամփոփ տեղեկանքներ մշակելու հմտություններ՝ ցանկալի
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի
  • ՏՏ հմտություններ (MS Office, առցանց հարթակներ, տվյալների բազաների հետ աշխատանք)

Բազային կոմպետենցիաներ

  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն
  • Պլանավորման, կազմակերպչական և թիմերի կառավարման գերազանց կարողություններ
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի թեմաներով/ձևաչափերով աշխատելու կարողություն
  • Ինչպե՛ս թիմով, այնպե՛ս էլ՝ անկախ աշխատելու կարողություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող:

Նշում՝ Դիմումները կդիտարկվեն դիմելու պահից սկսած (on-rolling basis), այնպես որ դիմեք հնարավորինս շուտ:

Թեկնածուի ընտրության գործընթաց

Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ։

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:

Առաքելության մասին

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը ստեղծվել է 2018 թվականին: Նախաձեռնության անդամներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Նախաձեռնությունը պահպանում է քաղաքական անկողմնակալությունը:

——————————

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: