Պաշտոնը` Ծրագրի օգնական
Աշխատաժամանակ` 40 ժամ
Տևողությունը` 2018 թ. օգոստոս - 2018թ․ դեկտեմբեր
Աշխատանքի սկիզբը` 2018 թ. օգոստոս 20
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը՝ աջակցելով ԹԻՀԿ ընտրական ծրագրերի և ներգրավված թիմի աշխատանքներին։
Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, օժտված լինի կազմակերպչական և թիմային աշխատանքի գերազանց հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ` ընտրական ծրագրերի համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծելու և ամրապնդելու:
Ծրագրի օգնականի աշխատանքի նպատակներն ու պահանջներն են՝
- Հաղորդկացման և ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դիտորդների հավաքագրման գործընթացին աջակցելու և դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ կապ պահպանելու համար,
- Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպման համար,
- Թիմային աշխատանքի հմտություններ, որոնք անհրաժեշտ են ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում կազմակերպչական և բովանդակային աշխատանքներին արդյունավետ աջակցելու համար վարչական և ընտրական ծրագրերում ներգրավված թիմի հետ համագործակցությամբ
- Գրավոր հաղորդկացման և ՏՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ընտրական ծրագրերի նամակագրության և այլ փաստաթղթերի, այդ թվում` օնլայն եղանակով հարցաթերթիկներ, հարցումներ ստեղծելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն
- առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
- պլանավորման/կազմակերպչական հմտություններ
- ՏՏ հմտություններ, այդ թվում` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ
- հայերեն գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
- ընտրական գործընթացների իմացությունը կամ դիտորդական առաքելության մեջ մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 8-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի օգնական:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում: