Ծրագրի մասնագետի աշխատանք ԹԻՀԿ-ում
Պաշտոնը` Ծրագրի մասնագետ
Աշխատաժամանակ` շաբաթական 20 ժամ
Տևողությունը` հոկտեմբերի 31 2023 (1 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` հունվարի 9, 2023
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման և, մասնավորապես, հանրակրթության ոլորտի բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի իրականացման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «ՍԱՆԿՈՒՍ. Քաղաքացիական հասարակության շրջանում հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդում» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացման համար՝ տրամադրելով աջակցություն կազմակերպչական և հետազոտական աշխատանքներում։ ՍԱՆԿՈՒՍ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հանրակրթության ոլորտում հաշվետվողականության բարձրացմանը՝ քաղաքացիական հասարակության (ՔՀ) շրջանում արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմների ներդրման շնորհիվ:
Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա ծրագրերի իրականացման փորձառություն, բազային գիտելիքներ հանրային կառավարման, և, մասնավորապես հանրակրթության ոլորտի քաղաքականության բարեփոխումների գործընթացների վերաբերյալ, օժտված լինի գերազանց կազմակերպչական հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ։
Աշխատանքային գործառույթներ՝
Տրամադրել աջակցություն ծրագրի առաջադրված խնդիրների և աշխատանքային պլանով սահմանված նպատակների/գործողությունների իրականացմանը սահմանված ժամկետներում, մասնավորապես՝
- Իրականացնել ծրագրով նախատեսված գործողությունների կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքները,
- իրականացնել պատշաճ հաղորդակցություն ծրագրի շահագրգիռ կողմերի, ներառյալ պետական, մասնավոր և հասարակական հատվածների հետ և տրամադրել տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության,
- մասնացկել ծրագրին առնչվող տարբեր միջոցառումներին/հանդիպումներին՝ իրականանցնելով գրառումներ (note-taking) ըստ անհրաժեշտության
- աջակցել հանրակրթության ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունների իրականացման և ծրագրի այլ արդյունքների պատրաստման աշխատանքներին, ներառյալ՝ տվյալների հավաքագրում, ճգրտում, ամփոփում և այլն,
- աջակցել ծրագրի ղեկավարին աշխատանքային պլանի, ծրագրային հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքներին
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն հանրային կառավարման, իրավագիտության կամ այլ առնչվող ոլորտո
- 2 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի իրականացման մեջ (ցանկալի է հանրակրթության ոլորտում)
տվյալների հետ աշխատելու փորձառություն, - զեկույցներ և հաշվետվություններ կազմելու փորձառություն
- հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
- կազմակերպչական հմտություններ
- ՏՏ հմտություններ, մասնավորապես` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ
- հայերեն գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
- հանրային կառավարման գործընթացների իմացությունը և իրավական ակտերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ճկունություն
- Պլանավորման և կազմակերպչական կարողություններ
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Աճի և զարգացման ձգտում
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «ծրագրի մասնագետ» բառը:
Թեկնածուի ընտրության գործընթաց
Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ թեստի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: