Գնումների օրենսդրության վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկություններից 8-ն ընդունելի են ֆինանսների նախարարության կողմից
Ս.թ. մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի` (ԹԻՀԿ) ֆինանսների նախարարություն ներկայացված առաջարկությունները «Գնումների մասին» ՀՀ օրենքի և գնումների օրենսդրության վերաբերյալ, որոնք փոխկապակցված են «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք իրավական ակտերի նախագծերի հետ:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` ԹԻՀԿ ներկայացված 19 առաջարկություններից 8-ը ֆինանսների նախարարության կողմից ընդունելի են, 5-ը կատարված են, 5-ը չեն ընդունվել և մեկը կատարվել է մասնակի: Հանդիպման վերջում պայմանավորություն է ձեռք բերվել, որ ԹԻՀԿ-ը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կներկայացնեն նոր առաջարկներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ ուսումնասիրման և համատեղ քննարկում կազմակերպելու նպատակով:
Տես Ֆինանսների նախարարության կայք էջը