Թրանսփարենսի Ինթերնեշնլի Միացյալ Թագավորության ներկայացուցչության Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ՝ իրականացնելու Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթվի ուսումնասիրություն։
Կազմակերպության և ծրագրի մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: ԹԻ-ի Միացյալ Թագավորության ներկայացուցչությունն իրականացնում է Պաշտպանության և անվտանգության ծրագիր, որի շրջանակում աշխատում է կառավարությունների, պաշտպանության ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ կոռուպցիան կանխարգելելու, հակակոռուպցիոն կարողությունները զարգացնելու և օրինավորությունը խթանելու նպատակով:
Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում մշակվել է պետությունների պաշտպանության համակարգերի հակակոռուպցիոն համաթիվ, որը պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առաջին գլոբալ գնահատումն է։ Պաշտպանության հաստատություններում իրականացված կոռուպցիոն ռիսկերի 2013 և 2015 թթ. գնահատումները եղել են մամուլի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կիրառվել են կառավարությունների կողմից` իրենց պաշտպանության հաստատություններում հակակոռուպցիոն պրակտիկան կատարելագործելու նպատակով:
Ծառայության նկարագրություն
ԹԻ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ: Պահանջվում են հետազոտողներ իրականացնելու՝
- կոռուպցիոն ռիսկերի գնահատում Հայաստանի պաշտպանության և անվտանգության հաստատություններում՝ ըստ սահմանված մեթոդաբանության
- գրախոսություն Հայաստանի պաշտպանության և անվտանգության հաստատություններում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ
Պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթվի ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնված է երկրի պաշտպանության և անվտանգության հաստատություններին տրված գնահատականների ու կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ 75 հարց ներառող հարցաշարի մանրամասն պատասխանների վրա: Հետազոտությունը նախատեսում է ներառել նաև տվյալներ առաջնային աղբյուրներից: Հետազոտության շրջանակում նախատեսվում է կազմել երկրի քաղաքական և սոցիալական համատեքստի վերաբերյալ համառոտագիր և լրացված հարցաթերթի համաձայն ստացված հիմնական բացահայտումների ամփոփագիր: Գրախոսները պետք է ուսումնասիրեն գնահատման ամբողջական զեկույցը:
Հետազոտական ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 12 շաբաթ: Գրախոսության համար նախատեսված է հատկացնել մոտ 4 շաբաթ: Ակնկալվում է, որ հետազոտողը սկսի ծառայության մատուցումը 2018թ. ապրիլի 1-ից:
Պահանջվող որակավորում
- Մագիստրոսի աստիճան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, խաղաղության և անվտանգության ոլորտներում կամ համապատասխան մասնագիտական փորձ
- Հայաստանի քաղաքական համակարգի, պաշտպանության ու անվտանգության ոլորտների և դերակատարների իմացություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Դիմելու ընթացակարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են դիմել մինչև մարտի 25-ը՝ ուղարկելով ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ անգլերեն լեզվով [email protected] հասցեին, ինչպես նաև տալ իր ընտրությամբ որևէ մեկ հարցի պատասխան the GI-ից (հարցերը առցանց կարող եք գտնել այստեղ)։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի վերնագրի դաշտում անգլերենով նշել Ձեր անունը և այն հաստիքը, որի համար դիմում եք (օրինակ՝ “Researcher: Government Defence Anti-Cooruption Index”): Դիմումները կդիտարկվեն դիմելու պահից սկսած, ուստի առաջարկվում է դիմել հնարավորինս շուտ: