Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակը

Իրականացնել կազմակերպության արդյունքների և արտաքին հաղորդակցության նյութերի՝ հրապարակումների, զեկույցների, տեղեկանքների խմբագրման/սրբագրման աշխատանքերը հայերենով և/կամ անգլերենով՝ ապահովելով Կազմակերպության լեզվական ոճը և օգտագործվող տերմինաբանության նույնականությունը։

Աշխատանքի ծավալը

Ծառայության մատուցողից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • Խմբագրել/սրբագրել Կազմակերպության արտաքին հաղորդակցության նյութերը հայերենով կամ անգլերենով՝ ըստ Կազմակերպության կողմից սահմանված պահանջների և ժամկետների,
  • Ապահովել արտաքին հաղորդակցության նյութերի նույնանման լեզվական ոճը և տերմինաբանությունը:

Ակնկալվող արդյունքները

  • Խմբագրված/սրբագրված նյութեր, այդ թվում հրապարակումներ, զեկույցներ

Պահանջվող որակավորում

  • Հրապարակումներ և զեկույցներ խմբագրելու/սրբագրելու առնվազն 3 տարվա փորձառություն
  • Հայերենի և/կամ անգլերենի գերազանց իմացություն
  • Հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն

Ժամկետներ

Ծառայության մատուցումը կիրականացվի երկարաժամկետ և ճկուն գրաֆիկով՝ ըստ կազմակերպությունում առաջացած խմբագրման և սրբագրման կարիքների։

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (20%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
  • ծառայության արժեք (30%)
  • ծառայության որակ (30):

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը/տվյալները՝

  • Ինքնակենսագրություն
  • Ծառայության արժեք՝ ըստ նիշերի քանակի կամ էջի
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • Խմբագրված/սրբագրված աշխատանքների նմուշ

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին մինչ 2019 թ. ապրիլի 21-ը՝ որպես նամակի թեմա նշելով «Խմբագրման/սրբագրման ծառայություններ»: