Պաշտոնը` հաղորդակցության մասնագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 1, 2018
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության մասնագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության մասնագետը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի պրոֆեսիոնալ մասնագետ, ով խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, ինչպես նաև կունենա կոռուպցիային և հանրային կառավարմանն առնչվող բազային գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով և լեզուների գերազանց իմացությամբ։

Նպատակներ՝

  • ԹԻՀԿ հանրային կապերի ռազմավարության և արտաքին հաղորդակցման պլանների մշակում և իրագործում
  • ԹԻՀԿ գործունեության և արդյունքների ներկայացում շահագրգիռո կողմերի շրջանակներում՝ հանրամատչելի, գրավիչ և պրոմո նյութերի մշակման և տարածման միջոցով
  • ԹԻՀԿ գործունեության առնչվող արտաքին զարգացումների վերաբերյալ, այդ թվում՝ միջազգային հակակոռուպցիոն թրենդերի լուսաբանում սոցիալական հարթակներում, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմակերպության կողմից պրոակտիվ արձագանքման ապահովում
  • ԹԻՀԿ հանրային միջոցառումների նախաձեռնում և կազմակերպում

Աշխատանքային խնդիրներ՝

  • Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային ռազմավարությունը, հաղորդակցման պլանները, բրենդինգի սկզբունքները մշակելու/թարմացնելու և դրանք իրագործելու համար՝ շահագրգիռ կողմերի շրջանակներում կազմակերպության գործունեության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համակիրներ ներգրավելու նպատակով
  • Բազային գիտելիքներ կոռուպցիայի և հանրային կառավարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի և հանրային կառավարման ոլորտների վերաբերյալ հանրամատչելի նյութեր մշակելու և սոցիալական հարթակներում դրանք լուսաբանելու համար
  • Մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն և նախաձեռնողականություն, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանն առնչվող ոլորտների զարգացումներին, միջազգային հակակոռուպցիոն թրենդերին հետևելու և կազմակերպության կողմից արագ արձագանք ապահովելու համար
  • Համագործակցման, հաղորդակցման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կապեր հաստատետլու/ամրապնդելու՝ կազմակերպության գործունեությունը և արդյունքները զանազան հարթակներում ներկայացնելու և լուսաբանելու նպատակով
  • Պրոդուկտներ և պրոմո նյութերի մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության հաղորդակցությանն առնչվող նյութերը՝ հայտարարությունները, պաշտոնական դիրքորոշոմները, կարծիքները, գրավիչ հաջողության պատմությունները, տարեկան հաշվետությունները, ինչպես նաև առաջխաղացման նյութեր մշակելու համար
  • Ստեղծագործ միտք, որն անհրաժեշտ է նոր մեթոդներ և գաղափարներ առաջարկելու և իրագործելու ԹԻՀԿ արդյունքների տեսանելիությունն ապահովելու և ԹԻՀԿ հաղորդակցությունը գրավիչ և ազդեցիկ դարձնելու համար։
  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ արդյունքները լուսաբանելու նպատակով հանրային միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու, ինչպես նաև միջոցառման մասնակիցների հետ հետադարձ կապ ապահովելու համար
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ, որն անհրաժեշտ է ԹԻՀԿ միջոցառումների՝ ԶԼՄ-ների կողմից արդյունավետ լուսաբանման համար՝ մամուլի փաթեթ մշակելու և ԶԼՄ-ներին ակտիվորեն ներգրավելու միջոցներով
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ, անհրաժեշտ է ԹԻՀԿ սոցիալական էջերին նոր օգտատերերի ներգրավման համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ․

  • Մագիստրոսի կոչում և/կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում
  • Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության հանրային կապերի և լրագրության ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացություն՝ ցանկալի
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • ICT պրակտիկ հմտություններ (ցանկալի)

Լրացուցիչ կոմպետենցիաներ․

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը, հետաքրքրության նամակը կամ պորտֆոլիոն՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով հաղորդակցության մասնագետ:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

Կազմակերպությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: