Պաշտոնը` հանրային ֆինանսների փորձագետ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` 1.5 տարի /երկարաձգման հնարավորությամբ/
Աշխատանքի սկիզբը` հունիսի 1, 2017 թ.
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարում է հանրային ֆինանսների փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ, ով պատասխանատու կլինի հանրային ծախսերի մոնիտորինգի մեթոդաբանության և պետական կառավարման սահմանված ոլորտների բյուջեների/ծախսերի հավաքագրման և վերլուծության համակարգի մշակման և թիրախ ոլորտների ֆինանսավորման քաղաքականությունը/օրենսդրական դաշտը և իրավակիրառ պրակտիկան ուսումնասիրելու և դրանք բարելավելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար: Հանրային ֆինանսների փորձագետը անմիջականորեն ենթարկվում է ծրագրի տնօրենին:
Աշխատանքային գործառույթներ
- Մշակել սահմանված ոլորտներում հանրային ծախսերի մոնիտորինգի մեթոդաբանություն
- Հետազոտել հանրային ֆինանսների քաղաքականությունը և իրավակիրառ պրակտիկան սահմանված ոլորտներում՝ և դրանց բարելավման ուղղությամբ հանդես գալ առաջարկություններով
- Ուսումնասիրել և վերլուծել հանրային ծախսերը սահմանված ոլորտներում՝ ամփոփելով դրանք համապատասխան զեկույցներում և քաղաքականության համառոտագրերում
- Ներկայացնել հանրամատչելի եղանակներով /գրաֆիկներ, աղյուսակներ և այլն/ ուսումնասիրության արդյունքները
- Հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարարբերություններում
- Աջակցել ծրագրի տնօրենին մշակված առաջարկությունների ջատագովության հարցում:
Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության և/կամ հանրային ֆինանսների ոլորտում
- 3-5 տարվա աշխատանքային փորձ հանրային ֆինանսների և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
- Հանրային ֆինանսների օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
- Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն
- Հանրային ֆինանսերի հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ
- Վերլուծական հմտություններ և ստեղծագործ մտածողություն
- Նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում
- Անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
- Երկրի զարգացմանը և կոռուպցիայի դեմ քաղաքացիական հասարակության պայքարին նպաստելու պատրաստակամություն :
Դիմելու կարգը և վերջնաժամկետը Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 14-ը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: