Պաշտոն` հաշվապահ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Աշխատանքի սկիզբը` հունիս 1, 2018 թ.
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

ԹԻՀԿ-ը հայտարարում է մրցույթ հաշվապահի թափուր աշխատատեղի համար։ Ընտրված թեկնածուն կմիանա մեր ֆինանսական թիմին և պատասխանատու կլինի ընթացիկ հաշվապահական գործառույթների և ֆինանսական ու հարկային հաշվետվությունների համար։ Հաշվապահը ենթարկվում է գործադիր տնօրենին:

Աշխատանքի նպատակներն ու պահանջները

ա) Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացում և ընթացիկ ծախսերի վերահսկողություն՝ ՀՀ օրենսդրության, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ համաձայն, մասնավորապես՝

  • իրականացնել կազմակերպության և դրա ծրագրերի հաշվապահական հաշվառման վարումը,
  • իրականացնել կազմակերպության դրամական միջոցների հոսքերի և ֆինանսական գործարքների կատարումը և կառավարումը,
  • իրականացնել հարկային և օրենքով սահմանված այլ հաշվետվությունների մշակումը և ներկայացումը լիազոր պետական մարմիններին,
  • իրականացնել ֆինանսական տվյալների մուտքագրումը/ամփոփումը հայկական հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում (ՀԾ),
  • աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային ֆ‎ֆինանսական աուդիտի անցկացմանը,
  • կազմակերպությունը ներկայացնել համապատասխան պետական կառույցների, շնորհատու կազմակերպությունների ֆինանսական պատասխանատուների և աուդիտորների հետ փոխհարաբերություններում,

բ) Կազմակերպության ծրագրային բյուջեների ամփոփում և ֆինանսական հաշվետվությունների մշակում՝ ՀՀ օրենսդրության, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և դրամաշնորհատու կազմակերպության պահանջների համաձայն, մասնավորապես՝

  • աջակցել ծրագրային բյուջեների մշակմանը,
  • մշակել և ներկայացնել ծրագրային ‎ֆ‎ինանսական հաշվետվությունները ծրագրի բյուջեի կատարողականի վերաբերյալ՝ ծրագրի ղեկավարին և գործադիր տնօրենին, ինչպես նաև դրամաշնորհատու կազմակերպությանը,
  • իրականացնել հսկողություն ծրագրերի ֆ‎ինանսական հոսքերի (ներառյալ` բանկային գործարքները և կանխիկի շրջանառությունը) նկատմամբ,
  • ապահովել ներքին ֆինանսական հսկման համակարգի գործածումը:

Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ

  • բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ այլ առնչվող ոլորտում;
  • առնվազն 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է հասարակական ոլորտում և/կամ միջազգային կազմակերպություններում;
  • հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների /ՖՀՄՍ/ իմացություն;
  • համապատասխան ոլորտների օրենսդրության գերազանց իմացություն;
  • դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ;
  • բյուջետավորման և ֆինանսական հաշվետվությունների մշակման հմտություններ;
  • MS Office-ի, հաշվապահական հաշվառման համակարգչային (հծ հաշվապահ) ծրագրի իմացություն;
  • ԱՄՆ ՄԶԳ և Եվրամիության դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերի իմացություն (ցանկալի է)
  • հայերենի և անգլերենի իմացություն։

———————————————————————————————————————————————————————————————

  • Հաղորդակցման հմտություններ;
  • Ուշադրություն մանրուքներին;
  • Խնդիրների լուծման հմտություններ;
  • Թիմային հմտություններ ;
  • Բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն և ճկունություն։

Ինչպես դիմել․ Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 20-ը ներառյալ:

Կարևոր նշում․ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն առաջին փուլն անցած թեկնածուների հետ:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: