Գրասենյակի կառավարչի աշխատանք ԹԻՀԿ-ում
Պաշտոնը` գրասենյակի կառավարիչ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է գրասենյակի կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության գրասենյակի ադմինիստրատիվ/ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման համար։ Գրասենյակի կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող:
Աշխատանքային գործառույթներ
Ադմինիստրատիվ/կազմակերպչական’
- ապահովել կապ/տեղեկատվության փոխանակում գործընկեր և շահագրգիռ կազմակերպությունների հետ;
- պարբերաբար թարմացնել կազմակերպության շահագրգիռ կողմերի կոնտակտները;
- իրականացնել կազմակերպության թղթային և էլէկետրոնային նամակագրության գործընթացը;
- կազմակերպել հյուրերի և այցելուների ընդունելության գործընթացը;
- իրականացնել տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների գնումը/պատվիրումը՝ ըստ սահմանված կարգի;
- ապահովել կազմակերպության սարքավորումների անխափան աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ գործիքների տրամադրումը աշխատակիցներին՝ ապահովելով կապ
- ՏՏ մասնագետի և աշխատակիցների միջև՝ ըստ անհրաժեշտության
- կազմակերպել կազմակերպության նյութերի, այդ թվում՝ հրապարակումների, , պատճենահանման աշխատանքները` ըստ անհրաժեշտության;
- կատարել կազմակերպության նյութերի թարգմանություններ` ըստ անհրաժեշտության
- աջակցել կազմակերպության միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, այդ թվում հյուրանոցների և սրահների ամրագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության
- աջակցել կազմակերպության գույքագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության
Կազմակերպության մարդկային ռեսուրսներին և ֆինանսներին առնչվող փաստաթղթերի վարում
- իրականացնել կազմակերպության կադրային աշխատանքները, այդ թվում` պատրաստել աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերը, ակտերը, համաձայնագրեր, ներքին իրավական ակտերը և այլն՝ տրամադրելով դրանց պատճենները ֆինանսական թիմին;
- կատարել աշխատողների և ծառայություն մատուցողների վերաբերյալ համապատասխան գրանցումները ՀԾ համակարգում՝ ըստ սահմանված կարգի և ժամկետների;
- իրականացնել ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի ֆայլավորման աշխատանքները
- կազմակերպել ամսական կտրվածքով աշխատաժամանակի թերթիկների հավաքագրումը աշխատակիցներից։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն կառավարման կամ ֆինանսների ոլորտում
- գրասենյակի կառավարման և կադրային գործի վարման և փաստաթղթերի հետ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
- աշխատանքային օրենսդրության բազային գիտելիքներ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- ՏՏ գիտելիքներ, ներառյալ Google Docs, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ուշադրություն մանրամասների նկատմամբ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
- շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- պատասխանատվության բարձր զգացողություն
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «գրասենյակի կառավարիչ» բառը:
Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի և կամ թեստի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: