Պաշտոնը` Հաղորդակցության համակարգող
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ն հայտարարում է հաղորդակցության համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ Կազմակերպության հաղորդակցման գործունեությունը ղեկավարելու համար: Հաղորդակցության համակարգողը անմիջականորեն ենթարկվում է փոխտնօրենին:
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել և թարմացնել կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունը և հաղորդակության կարգը և հետևել դրանց իրականացմանը
- մշակել և տարածել Կազմակերպության մամլո հաղորդագրությունները, հաջողված պատմությունները, ներկայացումները և այլ առնչվող նյութերը հանրամատչելի եղանակով
- բացահայտել և առաջարկել նոր մեթոդներ և գործիքներ կազմակերպության գործունեությունը և ծառայությունները ավելի տեսանելի դարձնելու համար և ներգրավել նոր օգտատերեր/հետևորդներ սոցիալական մեդիայի միջոցով
- ներկայացնել Կազմակերպության ծրագրերը և ծառայությունները շահագրգիռ կողմերին և լրատվամիջոցներին
- համակարգել Կազմակերպության առանցքային հանրային միջոցառումները, մշակել տեղեկատվական/առաջխաղացման նյութեր դրանց վերաբերյալ
- աջակցել ծրագրային թիմերին հաղորդակցման ռազմավարության մշակման և իրականացման գործում
- հետամուտ լինել Կազմակերպության կայքի և սոցիալական մեդիայի էջերը պարբերական և ժամանակին թարմացմանը
- ապահովել Կազմակերպության տարեկան հաշվետվության ժամանակին մշակումը և դրա տարածումը
- համագործակցել լրատվամիջոցների հետ՝ տրամադրելով նրանց Կազմակերպության գործունեությանն առնչվող նյութեր և տեղեկատվություն լուսաբանման համար
- վերահսկել հաղորդակցության թիմի աշխատանքները /մինչ 2 աշխատակից/
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն հանրային կապերի, լրագրության կամ այլ առնչվող ոլորտում
- առնվազն 1 տարվա ծրագրի համակարգման/ղեկավարման փորձ
- առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցման և/կամ լրագրության կամ ֆոտոլրագրության ոլորտում
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- ներկայացման և հաջողված պատմություններ գրելու հմտություններ
- սոցիալական մեդիայի վերջին զարգացումների վերաբերյալ գիտելիքներ
- համակարգչային ծրագերի MS Office իմացությու /ներառյալ Power Point, Publisher և այլն/
- Adobe Illustrator, Corel Draw կամ Photoshop ծրագրերի իմացություն
- Ինֆոգրաֆիկաների և այլ վիզուալացման միջոցներով աշխատելու փորձ/կարողությունը կարող է դիտվել որպես առավելություն
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- նախաձեռնողականության և պրոակտիվության դրսևորում
- անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝ Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով` [email protected] հասցեով` մինչև 2016 հունվարի 17-ը, ժամը 18:00-ը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին՝
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: