Դիմի՛ր «Երևան-մոնիտոր» նախաձեռնությանը
ԹԻՀԿ-ը մեկնարկում է «Երևան-մոնիտոր» նախաձեռնությունը, որի նպատակն է երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ուսումնասիրել Երևան քաղաքի հանրային գույքի կառավարման խնդիրները և առաջարկել լուծումներ: Նախաձեռնությունը կենտրոնանում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝
- կանաչապատում
- շինարարություն
- պատմամշակութային հուշարձանների պահպանություն
- հանրային գնումներ
- աղբահանություն
- այլ ոլորտներ։
«Երևան-մոնիտոր» նախաձեռնությունը հրավիրում է երիտասարդներին ներգրավվելու Երևանի կառավարման գործընթացների մոնիտորինգում և նպաստելու Երևան քաղաքի հանրային գույքի պատասխանատու կառավարմանը։
Ո՞վ կարող է դիմել
Եթե Դուք 18-35 տարեկան Երևանում բնակվող երիտասարդ եք՝
- հետաքրքրված եք Երևանի կառավարման և զարգացման հարցերով,
- ցանկանում եք ներդրում ունենալ Երևանում առողջ և բարեկեցիկ միջավայրի ձևավորման գործում,
- պատասխանատու և դիտողունակ եք,
- ունեք վերլուծական մտածողություն,
ապա գրանցվե՛ք հետևյալ հղումով մինչև 2025 թ. հուլիսի 18-ի ժամը 23:59։
Ի՞նչ սպասել
Ընտրված թեկնածուները կմասնակցեն դասընթացի, որի ընթացքում կծանոթանան՝
- վերոնշյալ ոլորտներում առկա խնդիրներին և մարտահրավերներին,
- մոնիտորինգի իրականացման ժամանակակից մեթոդներին և գործիքներին,
- քաղաքային կառավարման գործընթացներում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին:
Ի՞նչ է ակնկալվում մասնակիցներից
Դասընթացի ավարտից հետո մասնակիցների հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի շրջանակում կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝
- մոնիտորինգային այցերի իրականացում
- խնդիրների վերհանում և ուսումնասիրում
- հաշվետվությունների մշակում, որը կներառի բացահայտված խնդիրների վերլուծություն և առաջարկությունների ներկայացում դրանց լուծման և կառավարման գործընթացների բարելավման վերաբերյալ
- քննարկումներին մասնակցություն։
Աշխատանքները կմեկնարկեն 2025 թ. օգոստոսի 1-ին և կտևեն մինչև նոյեմբերի 30-ը՝ երկարաձգման հնարավորությամբ:
Թեկնածուի ընտրության գործընթաց և ժամանակացույց
Թեկնածուների ընտրությունը կիրականացվի երկու փուլով՝
- հայտերի և կենսագրությունների գնահատում,
- ընտրված թեկնածուների հետ հարցազրույց։
Հարցազրույցի մասին կտեղեկացվեն միայն առաջին փուլն անցած թեկնածուները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլ․ հասցեին:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի: