Պաշտոնը` հետազոտող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ

Տևողությունը` վեց ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 15, 2022

Փորձաշրջան՝ 3 ամիս

Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12

Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է հանրային կառավարման բարեփոխումներով հետաքրքրված հետազոտողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի հանրակրթության և ՏԻՄ ոլորտներում ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի իրականացման և համակարգման համար:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, կարողանա բազմազան թեմաների շուրջ և տարբեր գործիքներով հետազոտություններ իրականացնել, զեկույցներ մշակել և ամփոփել՝ անկախ կամ թիմային աշխատանքի արդյունքում: Նա պետք է գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին, ունենա հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:

Հետազոտողի խնդիրներ/գործառույթներ

  • Հետազոտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրակրթության և ՏԻՄ ոլորտների քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար՝ ըստ մշակված մեթոդաբանության
  • Վերլուծական և գրավոր գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունների, վերլուծականների, զեկույցների մշակման համար
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և հետազոտության արդյունքները ներկայացնելու համար
  • Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ մղելու (լոբինգ անելու) լիազոր պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, իրավագիտության, հանրային կառավարման կամ հանրային քաղաքականության ոլորտներում
  • հանրակրթության և/կամ ՏԻՄ ոլորտներում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կամ գիտելիքներ
    հարցազրույցներ անցացնելու և ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու առնվազն 3 տարվա փորձառություն
  • հաշվետվություններ և զեկույցներ մշակելու փորձառություն
  • հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն /ցանկալի է/
  • հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
  • համակարգչային գիտելիքներ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ճկունություն
  • Պլանավորման և կազմակերպչական կարողություններ
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Աճի և զարգացման ձգտում

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «հետազոտող» բառը:

Թեկնածուի ընտրության գործընթաց

Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: