Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակը

Իրականացնել կազմակերպության գործունեության՝ ծրագրերի և արդյունքների վիզուալացումը հանրամատչելի ձևաչափերով , ինչպես նաև մշակել կազմակերպության հրապարակումների և զեկույցների և այլ անհրաժեշտ նյութերի դիզայնը՝ կայքում և սոցիալական մեդիայում տեղադրելու նպատակով։

Աշխատանքի ծավալը

Ծառայության մատուցողից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • Մշակել կազմակերպության նյութերի (տեղեկատվական, առաջխաղացման նյութեր, հրապարակումներ և հաշվետվություններ, հրավերներ և այլն) դիզայնը սահմանված ժամկետներում
  • Վիզուալիզացնել կազմակերպության գործունեության ծառայությունները և արդյունքները հանրամատչելի ձևով՝ մշակելով ինֆոգրաֆներ, պաստառներ (poster) և այլ նյութեր սահմանված ժամկետներում

Ակնկալվող արդյունքները

  • Մշակված ինֆոգրաֆներ, պոստերներ, ֆլայերներ և այլն
  • Տեղեկատվական և առաջխաղացման նյութերի, ինչպես նաև հրապարակումների, զեկույցների, բուկլետների դիզայնի աշխատանքներ

Պահանջվող որակավորում

  • Գրաֆիկական դիզայների 2 տարվա աշխատանքային փորձ
  • Adobe Illustrator Adobe Photoshop և Corel Draw ծրագրերի իմացություն
  • Վիզուալ նյութերի՝ ինֆոգրաֆներ, պաստառներ մշակելու հմտություններ
  • Հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառությունը ցանկալի է

Ժամկետներ

Ծառայության մատուցումը կիրականացվի երկարաժամկետ՝ ըստ կազմակերպության ընթացիկ կարիքների։

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (20%)
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%)
  • ծառայության արժեք (30%)
  • ծառայության որակ (30%)

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական
  • Ծառայության արժեք՝ ըստ մշակված նյութերի տեսակների
  • Մշակված նյութերի դիզայնի և/կամ ինֆոգրաֆների նմուշներ (portfolio)
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • Երկու երաշխավորագիր:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Գրաֆիկական դիզայնի ծառայություններ» մինչև 2017 թ. սեպտեմբերի 17-ը: