Հետազոտական աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ -ում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է համագործացկության հետազոտողի, ով կաջակցի Հայաստանում կուսակցությունների ֆինանսավորման ուսումնասիրությանը ։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՀՀ կուսակցությունների ֆինանսական գործունեությունը, ստուգել համապատասախանությունը թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, բացահայտել ֆինանսական գործունեության ոչ օրինաչափ դրսևորումները։
- Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման
- Պայմանագրի մեկնարկ՝ նոյեմբերի 1, 2025 թ․
- Ժամկետ՝ 5 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Առաջադրանքի նկարագրություն
- Կուսակցությունների ֆինանսավորման ցանցերի քարտեզագրում
- Փաստաթղթերի ուսումնասիրություն (desk research) կուսակցությունների ֆինանսավորման ոչ պաշտոնական մեխանիզմները և նախընտրական շրջանում քաղաքական դերակատարների ներգրավման օրինաչափությունները բացահայտելու նպատակով։
- Ամփոփել տվյալները զեկույցում՝ ըստ սահմանված ձևաչափի և ժամկետների։
2․ Քաղաքական կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
- Հավաքագրել և ուսումնասիրել կուսակցությունների՝ պետական մարմիններին ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և բաց հասանելիության այլ աղբյուրները։
- Իրականացնել կուսակցությունների ֆինանսական գործունեության ստուգում։
- Ամփոփել և վերլուծել հավաքագրված տվյալները և ներկայացնել եզրահանգումներ՝ ըստ սահմանված ձևաչափի (ամփոփաթերթ կամ ինֆոգրակաների շարք)։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, հանրային կառավարման կամ հարակից ոլորտներում։
- Հայաստանի քաղաքական համակարգի, ընտրական գործընթացների. կուսակցությունների ֆինանսավորման ոլորտի և դերակատարների իմացություն։
- Որակական և քանակական հետազոտությունների իրականացման, փաստաթղթային վերլուծության և հետաքննական լրագրության փորձառություն (2-5 տարի)։ Տվյալների վիզուալացման կամ ինֆոգրաֆիկա պատրաստելու հմտություններ՝ ցանկալի։
Հայերեն և անգլերեն լեզվի գերազանց իմացություն
Դիմելու ընթացակարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են դիմել մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] հասցեին՝
- ինքնակենսագրական (ներառելով ամսական կամ օրական ակնկալվող վճարի չափը),
- հետազոտական աշխատանքի երկու նմուշ։
Խնդրում ենք էլ. փոստով նամակի վերնագրում նշել «Հետազոտող» բառը։
Նշում՝ Դիմումները կդիտարկվեն դիմելու պահից սկսած (on-rolling basis), այնպես որ դիմեք հնարավորինս շուտ: