Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 13․11․2018 – 5․12․2018
Զբաղվածություն՝ շաբաթական առավելագույնը՝ 30 ժամ
Աշխատանքի բնույթ՝ ծառայությունների մատուցում
Վայրը՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը մեկնարկում է դասընթացավարների հավաքագրումը` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Երևանում և մարզերում դիտորդության թեմայով դասընթացներ անցկացնելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան մեր թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը։ Հավաքագրված թեկնածուները, մասնակցելով նախաձեռնության կողմից կազմակերպվող «Դասընթացավարների համար» դասընթանցին, կիրականացնեն դասընթացներ «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդների համար՝ ըստ սահմանված մարզերի և ժամանակացույցի։
Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ և դասընթացավարի փորձ, ինչպես նաև օժտված լինեն հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններով։
Դասընթացավարի խնդիրներ/գործառույթներ
- Փորձագիտական գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են դիտորդների դասընթացների պատրաստման և անցկացման համար;
- Դասընթացներ անցկացնելու առնվազն 2 տարվա փորձառություն և հաղորդակցման/ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դասընթացների ինտերակտիվ մատուցման համար, լսարանի հետ արդյունավետ հաղորդակցման համար;
- Պլանավորման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դասընթացների ճիշտ կազմակերպման և սահմանված ժամանակացույցի պահպանման համար;
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն իրավաբանության, քաղաքագիտության, ընտրական համակարգերի կամ համանման այլ ոլորտներում,
- ընտրական օրենսդրության գերազանց իմացություն
- դասընթացներ անցկացնելու առնվազն 2 տարվա փորձառություն
- հաղորդակցման/ներկայացման հմտություններ
- հայոց լեզվի գերազանց իմացություն,
- հաշվետվություններ մշակելու հմտություններ
- PPT, MS Excel և Google drive-ի հետ աշխատելու հմտություններ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Սեղմ ժամկետներում տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- ՀՀ տարածքում ճամփորդելու և ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս) աշխատելու պատրաստակամություն
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք մինչ նոյեմբերի 7-ը, ժամը՝ 23։00-ը [email protected] էլ հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ «թեմա» դաշտում նշելով «Դասընթացավար»։
- Ինքնակենսագրական (հայերենով), կատարված համանման աշխատանքի մասին տեղեկություն
- Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին
- Երկու երաշխավոր անձի անուն և կոնտակտներ (հեռախոսահամար և էլ․ հասցե)
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: