Ընդհանուր տեղեկություններ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:
Ծառայության նպատակը
Իրականացնել կազմակերպության հրապարակումների խմբագրման/սրբագրման աշխատանքերը հայերենով և/կամ անգլերենով (ցանկալի է՝ երկլեզու)՝ ապահովելով Կազմակերպության ընդհանուր լեզվական ոճը, օգտագործվող տերմինաբանության նույնականությունը, նյութերի մատուցման ձևաչափը։
Աշխատանքի ծավալը
Ծառայության մատուցողից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.
- մշակել/ամփոփել հրապարակումների մշակման ուղեցույց
- խմբագրել/սրբագրել Կազմակերպության արտաքին հաղորդակցության նյութերը հայերենով և/կամ անգլերենով՝ ըստ ուղեցույցով սահմանված պահանջների և սահմանված ժամկետների,
- ապահովել արտաքին հաղորդակցության նյութերի նույնանման լեզվական ոճը, օգտագործվող տերմինաբանությունը և նյութերի մատուցման ձևաչափը:
Ակնկալվող արդյունքները
- խմբագրված/սրբագրված նյութեր, այդ թվում՝ հրապարակումներ
Պահանջվող որակավորում
- հրապարակումներ և զեկույցներ խմբագրելու/սրբագրելու առնվազն 5 տարվա փորձառություն
- հայերենի և/կամ անգլերենի (ցանկալի է՝ երկուսը միաժամանակ) գերազանց իմացություն
- հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն
- արագ արձագանքելու և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
Ժամկետներ
Համագործակցությունը կիրականացվի երկարաժամկետ և ճկուն գրաֆիկով՝ ըստ կազմակերպությունում առաջացած խմբագրման և սրբագրման կարիքների։
Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (20%),
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
- ծառայության արժեք (30%)
- ծառայության որակ (30%):
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը/տվյալները՝
- ինքնակենսագրություն
- ծառայության արժեք՝ ըստ նիշերի քանակի կամ էջի
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
- խմբագրված/սրբագրված աշխատանքների նմուշ
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին մինչ 2023 թ. փետրվարի 28-ը՝ որպես նամակի թեմա նշելով «Խմբագրման/սրբագրման ծառայություններ»: