Փնտրում ենք կարճաժամկետ դիտորդների մարզային համակարգողներ
Պայմանագրի տեսակ/ժամկետ՝ (ծառայությունների մատուցման պայմանագիր առավելագույնը 2-3 ամիս ժամկետով)
Զբաղվածություն՝ միջինում 20–30 ժամ շաբաթական
Ծառայության սկիզբ՝ 15․04․2026
Վայր՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրավիրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված, պատասխանատու և նախաձեռնող անհատների միանալու մեր թիմին՝ աջակցելու Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը՝ համակարգելու կարճաժամկետ դիտորդների աշխատանքը 2026 թ․ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։
Ծառայության շրջանակ
Կարճաժամկետ դիտորդների համակարգողները կիրականացնեն կարճաժամկետ դիտորդների հավաքագրում, ընտրություն և ուղղորդում ինչպես նաև կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքներ, մասնավորապես՝
- Հավաքագրել սահմանված քանակի կարճաժամկետ դիտորդներ
- Աջակցել կարճաժամկետ դիտորդների հավատարմագրման գործընթացին
- Կազմակերպել դասընթացներ կարճաժամկետ դիտորդների համար,
- Ապահովել ընտրված բոլոր դիտորդների մասնակցությունը դասընթացներին, այդ թվում՝ դիտորդների փոխադրումը և/կամ գիշերակացը,
- Աջակցել դիտորդների թեստավորման գործընթացին,
- Իրականացնել դիտորդների տեղաբաշխում ըստ տեղամասերի
- Ապահովել մշտական կապը դիտորդների հետ, դիտորդներին փոխանցել դիտորդության համար անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր
- Քվեարկության օրը համակարգել դիտորդների աշխատանքները տեղամասերում
- Քվեարկության օրվանից հետո ապահովել սահմանված փաստաթղթերի և նյութերի հավաքագրումը դիտորդներից
- Աջակցել հնարավոր բողոքարկման և վերահաշվարկի գործընթացներին,
Կարճաժամկետ դիտորդների համակարգողները պետք է ունենան՝
- Բարձրագույն կրթություն
- Բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ
- Կազմակերպչական հմտություններ
- Պլանավորման հմտություններ
- Կարճաժամկետ դիտորդների համակարգման նախկին փորձ (կդիտվի որպես առավելություն)
- MS Word, MS Excel և Google drive-ի, ինչպես նաև տվյալների բազաների հետ աշխատելու հմտություններ
Լրացուցիչ հմտություններ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Նախաձեռնողականություն, ինքնամոտիվացիա
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
- Սթրեսային իրավիճակներում և սեղմ ժամկետներում գործելու ունակություն
- Ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս և հանսգտյան օրերին) աշխատելու պատրաստակամություն
Ծառայության մեկնարկից առաջ ընտրված թեկնածուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի 2026 թ. ապրիլի երկրորդ կեսին։
Ինչպես դիմել
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն առցանց հայտը մինչև ապրիլի 6-ը՝ ներառյալ։
Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուների հետ կապ կհաստատվի, որոնք կհրավիրվեն հարցազրույցի ապրիլի 10-ից հետո։
Կոնտակտային անձ՝ Լուսինե Ստեփնայան, հեռ. 091 56 96 89
Հայտարարությունը բաց է Երևանում և մարզերում բնակվող բոլոր այն անհատների համար, ովքեր անկուսակցական են և չունեն շահերի բախում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ թեկնածուի հետ։
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:
«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:
«Ականատես»-ը հանդիսանում է մի շարք միջազգային դիտորդական ցանցերի անդամ։ Դիտորդական առաքելությունը անդամակցում է Global Network of Domestic Election Monitors (GNDEM), European Platform for Democratic Elections (EPDE) և European Network of Elections Monitoring Organizations (ENEMO) կազմակերպություններին։
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/akanatesditord

