Պաշտոնը` Հաղորդակցության համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 1, 2019
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի մասնագետ, որը խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, ինչպես նաև կունենա կոռուպցիային և հանրային կառավարմանն առնչվող գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով ու լեզուների գերազանց իմացությամբ։
Հաղորդակցության համակարգողի աշխատանքի նպատակներն են՝
Նպատակ # 1 ԹԻՀԿ գործունեության և արդյունքների վերաբերյալ արտաքին հաղորդակցման և հանրային կապերի իրականացում/համակարգում՝ հանրամատչելի, գրավիչ և պրոմո նյութերի մշակման և շահագրգիռ կողմերի շրջանակներում դրանց ներկայացման/լուսամաբանման միջոցով․
Նպատակ # 2 ԹԻՀԿ գործունեությանն առնչվող տեղական և միջազգային զարգացումների, այդ թվում՝ ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման նորությունների լուսաբանում մեդիա և սոցիալական հարթակների միջոցով, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմակերպության կողմից պրոակտիվ արձագանքման ապահովում․
Նպատակ # 3 ԹԻՀԿ հանրային միջոցառումների նախաձեռնում և կազմակերպում․
- Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային կապերի ռազմավարությունը, հաղորդակցման պլանները մշակելու/թարմացնելու և դրանք իրագործելու համար՝ շահագրգիռ կողմերի շրջանակներում կազմակերպության գործունեության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համակիրներ ներգրավելու նպատակով,
- Գիտելիքներ կոռուպցիայի և հանրային կառավարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի և հանրային կառավարման ոլորտների վերաբերյալ հանրամատչելի նյութեր մշակելու համար,
- Պրոդուկտներ մշակելու հմտություններ, անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն և հաղորդակցման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության հաղորդակցությանն առնչվող նյութերը՝ հայտարարությունները, պաշտոնական դիրքորոշումները, կարծիքները, հաջողության պատմությունները, տարեկան հաշվետությունները և այլ նյութերը մշակելու համար,
- ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ, որն անհրաժեշտ է ԹԻՀԿ նյութերի, պաշտոնական դիրքորոշումների, հայտարարությունների լուսաբանումը ապահովելու համար,
- Համակարգման և համագործակցության հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության արտաքին հաղորդակցության ոլորտը և թիմի աշխատանքները ուղղորդելու, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ այդ թվում՝ ԶԼՄ-ների, գործընկերների շրջանակներում՝ կազմակերպության գործունեությունը և արդյունքները ներկայացնելու և լուսաբանելու նպատակով,
- Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ․
- Մագիստրոսի կոչում կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության, քաղաքագիտության ոլորտներում
- Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության հանրային կապերի ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում
- 2-3 տարվա համակարգման փորձառություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ազդեցության և համագործակցման գերազանց հմտություններ
- Հայերենի անթերի իմացություն, անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- ՏՏ և օնլայն վիզուալիզացման գործիքներով աշխատելու հմտություններ
Լրացուցիչ կոմպետենցիաներ․
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- Նվիրվածություն կազմակերպության արժեքներին և պատասխանատվության բարձր զգացողություն
Ինչպես դիմել
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. հուլիսի 7-ը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ հաղորդակցության համակարգող:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: