Երևան, 3 դեկտեմբերի, 2014թ. – Ինչպես այսօր նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, կոռուպցիան հիմնախնդիր է բոլոր երկրների տնտեսությունների համար և այն առաջատար համաշխարհային ֆինանսական կենտրոններ հանդիսացող ԱՄՆ-ից և Եվրամիությունից պահանջում է գործել համատեղ ներկայումս արագ տեմպերով զարգացող երկրների հետ՝ թույլ չտալու, որպեսզի կոռումպացված պետական պաշտոնյաները մնան անպատիժ:
Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) հոբելյանական 20-րդ հրապարակումից երևում է, որ Չինաստանն իր ԿԸՀ 36 միավորով (100 հնարավորից), Թուրքիան (45 միավոր) և Անգոլան (19 միավոր) այս տարի հայտնվել են ամենամեծ հետընթաց (4-5 միավոր նախորդ տարվա համեմատ) արձանագրած երկրների շարքում՝ չնայած վերջին չորս տարիներին այդ երկրներում արձանագրվել է տարեկան միջինը ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: