«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) չափվում է պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը այս կամ այն երկրում: ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է` հիմնված գործարարների և փորձագետների շրջանում անցկացված տարբեր հարցումների վրա: 2008թ. ԿԸՀ-ի 0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 10-ը` ամենացածր աստիճանը գնահատվել է աշխարհի 180 երկիր` նույնքան, որքան 2007թ.: Հայաստանում չի արձանագրվել կոռուպցիայի վերաբերյալ դրական տեղաշարժ: 2008թ. ԿԸՀ-ի տվյալներով` աշխարհի 180 երկրների մեջ Հայաստանը 109-րդ տեղում է 2.9 արդյունքով` 0.1 աստիճանով պակաս, քան անցյալ տարվա ցուցանիշն էր: 2007թ. ԿԸՀ-ի տվյալներով այն 99-րդ տեղում էր` 3.0 աստիճանով` 2006-ին գրանցված 2.9-ի փոխարեն, երբ աշխարհի 163 երկրների մեջ 93-րդ տեղում էր: 2005թ. Հայաստանի համաթիվը դարձյալ 2.9 էր, 2004-ին` 3.1, իսկ 2003-ին` 3.0:
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի շարժը