Ծրագրի նպատակն է Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակում գնահատել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Այն իրականացվում է գործուն մեթոդաբանության մշակմամբ, այն է` կոնկրետ չափանիշների սահմանմամբ, յուրաքանչյուր երկրի իրավիճակի գնահատմամբ և վկայության վրա հիմնված շահերի պաշտպանության իրականացմամբ ազգային և Եվրամիության մակարդակով` մասնակից երկրների ԹԻ մասնաճյուղերի, ԹԻ Բրյուսելի գրասենյակի և Բեռլինում տեղակայված ԹԻ քարտուղարության համատեղ ջանքերով` նպաստելով առավել արդյունավետ հակակոռուպցիոն բարեփոխումներին:

Բյուջե

AMD 25,071,915.00

Շնորհատուներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարություն

Շահառուներ

Լայն հանրություն, ՀԿ-ներ, պետական մարմիններ, Եվրոպական հանձնաժողով, այլ միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ

Գործընկերներ

ԹԻ Վրաստանի և Ադրբեջանի մասնաճյուղեր, ԹԻ Բրյուսելի գրասենյակ

Առնչվող նյութեր

ԵՀՔ 2010 թ. առաջընթացի զեկույց. Հայաստան

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հրապարակել են «հարևանության փաթեթը», որը ներառում է վերանայված ԵՀՔ մասին հաղորդումը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաև զեկույց Արևելյան գործընկերության մասին: Համաձայն ԵՀՔ իրականացման վերաբերյալ Հայաստանի 2010 թ. զեկույցի անհավասար առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Ջանքեր են գործադրվել հանրային հատվածում բարելավելու թափանցիկությունը` բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների ունեցվածքի մասին տարեկան պարտադիր տեղեկատվության տրամադրմամբ:

Կարդալ մանրամասները

Ի՞նչ է կատարվում ԵՄ հարևանությունում. օգնության տրամադրումը պայմանավորված է լինելու ժողովրդավարական բարեփոխումներով

Եվրամիության հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերաբերյալ բավականին ուշագրավ դիտարկում է ներկայացվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության բլոգում: «Ս.թ. մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի և Եվրամիության (ԵՄ) Արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի կողմից վերջապես հրապարակվել է ԵՄ հարևանության քաղաքականության մասին վերանայման հաղորդագրությունը: ԹԻ-ի` Բրյուսելում ԵՄ հետ կապերի գրասենյակը ողջունում է փոփոխվող հարևանության համատեքստում ժողովրդավարացումը և կոռուպցիայի դեմ պայքարը կարևորող առաջարկությունը:

Կարդալ մանրամասները

Հարավային Կովկասը պետք է ավելի հետևողական լինի կոռուպցիայի դեմ պայքարում

Նոր զեկույցները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինեն իրենց հակակոռուպցիոն ջանքերում

Բրյուսել/Բեռլին: Ս.թ. մայիսի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի (ԹԻ) հրապարակած գնահատման զեկույցների համաձայն` Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանն անցյալ տարի աննշան առաջընթաց են գրանցել հակակոռուպցիոն միջոցառումների ընդունման կամ իրականացման ասպրեզում, և ԹԻ-ն այդ երկրների կառավարություններին կոչ է անում ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինել կառավարման բոլոր ոլորտներում:

Կարդալ մանրամասները

ԵՀՔ իրականացումը` Բրյուսելյան այցի կիզակետում

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այցելել է Բրյուսել մասնակցելու երկու միջոցառումների: Ապրիլի 26-29-ին ԲՀՀ-Հայաստանի կազմակերպած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակության կազմում նա ԵՄ հաստատություններին զեկուցել է Հայաստանի ԵՀՔ և ԵՄ այլ նախաձեռնությունների` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ստանձնած առաջընթացի մասին, իսկ hարավկովկասյան երկրների ԹԻ այլ ներկայացուցիչների հետ մեկտեղ ս.թ. մայիսի 4-ին ներկայացրել է ԵՀՔ. հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման վերաբերյալ 2010 թ. զեկույցը Հայաստանի մասով: Շնորհանդեսը կազմակերպել էր ԹԻ քարտուղարությունը, ԹԻ ԵՄ հետ կապերի գրասենյակը` Նորվեգիայի արտգործնախարարության աջակցությամբ:

Կարդալ մանրամասները

ԵՀՔ ծրագրի իրականացումը Հայաստանում. քաղաքացիական հասարակության տեսակետը

Ս. թ. մարտի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու նախագահ և շրջակա միջավայրի քաղաքականության գծով փորձագետ Սոնա Այվազյանը հանդես են եկել բանախոսություններով «Հայաստանում ԵՀՔ իրականացումը 2010թ.» զեկույցի քննարկման ընթացքում` ներկայացնելով կոռուպցիայի և բնապահպանության վիճակը Հայաստանում: Միջոցառումը, որ կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ, սկիզբ է դրել ամենամյա միջոցառումների շարքին` նվիրված ԹԻՀԿ հիմնադիր և նախագահ, քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանի հիշատակին:

Կարդալ մանրամասները

Մեկնաբանություններ շրջակա միջավայրի վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 12-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է քաղաքացիական հասարակության խորհրդակցության, որը նվիրված էր շրջակա միջավայրի և էներգետիկայի խնդիրներին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կազմակերպած հանդիպումից առաջ մասնակիցները ներկայացրել են շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, տրանսպորտի, էներգետիկայի, քաղպաշտպանության և հետազոտության վերաբերյալ մանրամասն հոդվածներ և մեկնաբանություններ:

Կարդալ մանրամասները

ԵՀՔ երկրի առաջընթացի զեկույցին ընդառաջ

Ս.թ. նոյեմբերի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը ելույթ է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կազմակերպած խորհրդակցության ընթացքում: Այն նվիրված էր մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, քաղաքականությանն ու հակամարտությունների լուծմանը: Միջոցառման կիզակետում 2010-ին այդ ոլորտներում ընթացող հիմնական զարգացումներն էին` նպատակ ունենալով արձագանք ստանալ Հայաստանում ԵՀՔ պարտավորությունների իրականացման վերաբերյալ երկրի առաջընթացի 2010 թ. զեկույցը նախապատրաստելիս:

Կարդալ մանրամասները

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման արդյունավետությունը

Ս.թ. մայիսի 15-ին Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը անդրադարձել են վերջին շրջանում հրապարակված մի քանի զեկույցների, որոնցում գնահատական է տրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրով (ԵՀՔ ԳԾ) Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունների կատարմանը:

Կարդալ մանրամասները

Հարավային Կովկասը պետք է դիմակայի հակակոռուպցիոն մարտահրավերին

Բրյուսել, 6 մայիսի, 2010թ. Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից այսօր հրապարակված գնահատման երեք նոր զեկույցների` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պետք է ընդունեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ավելի խիստ օրենքներ և հիմնովին իրականացնեն դրանք` նշված հիմնախնդրի առումով առաջընթաց ապահովելու նպատակով: ԹԻ մասնաճյուղերի կողմից կազմված զեկույցներում հատուկ ուշադրություն է դարձվել այդ երկրներից յուրաքանչյուրում դատական իշխանության և հանրային ոլորտի բարեփոխումների վրա: Նրանցում նաև գնահատվել է, թե յուրաքանչյուր երկիր որքանով է համապատասխանում միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաներին և որքանով է իրականացնում ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները:

Կարդալ մանրամասները

Հայաստանում ԵՀՔ ծրագրի իրականացումը 2009թ.

Ս.թ. մարտի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և շրջակա միջավայրի քաղաքականության գծով փորձագետ Սոնա Այվազյանը բանախոսել են քաղաքացիական հասարակության «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի իրականացումը 2009թ.» զեկույցի քննարկման ընթացքում` ներկայացնելով կոռուպցիայի և բնապահպանության վերաբերյալ ԹԻՀԿ փորձագիտական գնահատականները: Միջոցառումը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) աջակցությամբ:

Կարդալ մանրամասները

Որոշվել են ԵՀՔ մոնիտորինգի մեթոդաբանության հիմքերը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը մասնակցել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ ընթացող «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման մոնիտորինգի» ծրագրի շրջանակում կայացած մի շարք խորհրդակցությունների: Միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելում` Հարավային Կովկասի ԹԻ մասնաճյուղերի, ԹԻ Բրյուսելի և ԹԻ Բեռլինի գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարդալ մանրամասները