Ս.թ. նոյեմբերի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը ելույթ է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կազմակերպած խորհրդակցության ընթացքում: Այն նվիրված էր մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, քաղաքականությանն ու հակամարտությունների լուծմանը: Միջոցառման կիզակետում 2010-ին այդ ոլորտներում ընթացող հիմնական զարգացումներն էին` նպատակ ունենալով արձագանք ստանալ Հայաստանում ԵՀՔ պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրի առաջընթացի 2010 թ. զեկույցը նախապատրաստելիս:

Տես ԵՀՔ երկրի առաջընթացի զեկույց 2009 թ. - ՀԱՅԱՍՏԱՆ