Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում
Ծրագրի նպատակն է նպաստել ՔՀԿ-ների կենսագործունեության միջավայրի բարելավմանը, ապահովել նպաստավոր միջավայր գործընկեր երկրներում, ինչպես նաև հզորացնել ՔՀԿ-ների կարողությունները` խթանելու փաստացի բարեփոխումներ ապահովող նախաձեռնություններն ու ավելացնելու հանրային հաշվետվողականությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
Բյուջե
Շնորհատուներ
Առնչվող նյութեր
Հրապարակվել է ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման մասին զեկույցը
Լույս է տեսել «Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում» Հայաստանի մասին զեկույցը, որը ներկայացնում է ՔՀԿ նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ» մեթոդաբանությամբ իրականացված փորձնական ուսումնասիրության արդյունքները։ «ՔՀԿ չափիչը» (CSO Meter) Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման համար մշակված գործիք է, որը բաղկացած է 10 տարբեր ոլորտներում իրավական և գործնական միջավայրի գնահատման չափորոշիչներից և ցուցանիշներից:
«ՔՀԿ-ների հարկային դաշտի և պետական ֆինանսավորման հեռանկարները» թեմայով քննարկում
Նոյեմբերի 12-ի տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հարկային դաշտի և պետական ֆինանսավորման հեռանկարները» թեմայով քննարկում: Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և ՔՀԿ ներկայացուցիչներ:ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման ու հարկային դաշտի վերաբերյալ հիմնական բացահայտումները և առաջարկները ներկայացրել է ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը:
Ներկայացվել են «ՔՀԿ չափիչ» հետազոտության արդյունքները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հոկտեմբերի 3-ին ներկայացրել է քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր` «ՔՀԿ չափիչ» գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ:
Տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկում
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն- ների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL, Հունգարիա) ծրագրի խորհրդատու, Լյուբեն Պանովը, ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ավելի քան երեք տասնյակ առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկում «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով
Մայիսի 23-ին, ժամը 15։00-18։00-ն, «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցում (հասցե՝ Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք) տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների վերաբերյալ ներկայացում և քննարկում:
ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության վերաբերյալ քննարկումներ Երևանում և Եղեգնաձորում
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակում ապրիլի 12-ին Գյումրիում կայացած հանդիպմանը ապրիլի 16-ին և 18-ին հաջորդել են քննարկումներ Երևանում, որին մասնակցել են Երևանի և մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներ: Այնուհետև ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում Եղեգնաձորում, որին մասնակցել են Վայոց Ձորի, Սյունիքի և մյուս մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները:
Գյումրիում տեղի է ունցել ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության վերաբերյալ քննարկում
Գյումրիում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակում քննարկում, որին մասնակցել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր վեր հանել ՔՀԿ-ների գրանցման, գործունեության, ֆինանսավորման, մասնակցության, պետության հետ համագործակցության և այլ խնդիրները:
«ՔՀԿ չափիչ» հարցաթերթը լրացնելու հրավեր
Հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակներում իրականացվող հարցմանը։ Հարցումն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում։ Հայաստանում հետազոտությունն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու և համապատասխան զեկույցը մշակելու համար: Խնդրում ենք լրացնել հարցաթերթը՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://kwiksurveys.com/s/TwkqsLWu։ Հարցումը կտևի մոտավորապես 20-30 րոպե:
«ՔՀԿ չափիչ» հարցաթերթը լրացնելու հրավեր
Հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակներում իրականացվող հարցմանը։ Հարցումն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում։ Հայաստանում հետազոտությունն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու և համապատասխան զեկույցը մշակելու համար: Խնդրում ենք լրացնել հարցաթերթը՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://kwiksurveys.com/s/TwkqsLWu։ Հարցումը կտևի մոտավորապես 20-30 րոպե:
«Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագիր. խորհրդատվական խմբի հանդիպում
ՔՀԿ նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակը վերջնական տեսքի է բերվել և պատրաստվում է մոնիտորինգի գործիքի ու մեթոդաբանության փորձարկում՝ պիլոտային մոնիտորինգի իրականացման, հաշվետվության մշակման ու հրապարակման միջոցով։ Մոնիտորինգի իրականացման գործընթացում փորձագիտական աջակցություն տրամադրելու և ստացած արդյունքները վավերացնելու համար ձևավորվել է ծրագրի Խորհրդատվական խումբ։ Ս.թ. փետրվարի 25-ին, տեղի է ունեցել Խորհրդատվական խմբի հանդիպում՝ պիլոտային մոնիտորինգի գործընթացի շուրջ առաջարկներ հավաքագրեու և փորձագետների հետագա ներգրավումը քննարկելու նպատակով։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը փոփոխություններ է առաջարկում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջներում: Անհրաժեշտ է և հրատապ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերանայի քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողությունը ՊԵԿ-ին վերապահելու մոտեցումը և վերադարձնի այն ՀՀ արդարադատության նախարարությանը, կամ քայլեր ձեռնարկի երաշխավորելու, որ ՊԵԿ-ի կողմից վերահսկողությունը չի գործի ընդդեմ միավորումների ազատության սահմանադրական և միջազգային նորմի:
«ԱլԳ տարածաշրջանում ՔՀԿ նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների մի խումբ ՀԿ-ների գործընկերությամբ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագիրը։ Ծրագրի շուրջ ս.թ. հունիսի 28-ին կայացել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՔՀԿ նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում 11 ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են նախագծում ներառված չափորոշիչների վերաբերյալ փորձագետների առաջարկներն ու դիտարկումները:
ԹԻՀԿ-ը անց է կացրել «ԱլԳ երկրներում ՔՀԿ համար նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ս.թ. դեկտեմբերի 26-ին անց է կացրել «ԱլԳ երկրներում ՔՀԿ համար նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում, որին մասնակցել է 13 փորձագետ: Քննարկման ընթացքում ներկայացվել է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում մշակված՝ մոնիտորինգի ենթակա ստանդարտների ցանկը՝ նախագիծը բարելավելու և լրամշակելու նպատակով։
Ակտիվ և կառուցողական բանավեճ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ
Կարևորելով կամավորության ինստիտուտի խթանման համար բավարար իրավական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ս․թ․ հոկտեմբերի 10-ին ԹԻՀԿ-ը նախաձեռնել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ ՔՀԿ, պետական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչ: Հիշյալ օրենքի նախագիծն ունի ոչ միայն կարգավորիչ, այլև սահմանափակող դրույթներ: Ուստի ակտիվ բանավեճով է ուղեկցվել տեսակետների փոխանակումը ՔՀԿ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների միջև: