Գյումրիում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակում քննարկում, որին մասնակցել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր վեր հանել ՔՀԿ-ների գրանցման, գործունեության, ֆինանսավորման, մասնակցության, պետության հետ համագործակցության և այլ հարցերին առնչվող իրավական ու գործնական խնդիրները, ինչպես նաև ուսումնասիրել ՔՀԿ-ների գործունեության ավելի նպաստավոր միջավայրի ստեղծման վերաբերյալ առաջարկները։

ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրությունն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակում։ Հայաստանում ծրագրի գործընկերն է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: