Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների մի խումբ ՀԿ-ների գործընկերությամբ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագիրը։ Ծրագրի շուրջ ս.թ. հունիսի 28-ին կայացել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում 11 ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են նախագծում ներառված չափորոշիչների վերաբերյալ փորձագետների առաջարկներն ու դիտարկումները: