Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ս.թ. դեկտեմբերի 26-ին անց է կացրել «ԱլԳ երկրներում ՔՀԿ համար նպաստավոր միջավայրի մոնիտորինգային շրջանակի» նախագծի փորձագիտական քննարկում, որին մասնակցել է 13 փորձագետ: Քննարկման ընթացքում ներկայացվել է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում մշակված՝ մոնիտորինգի ենթակա ստանդարտների ցանկը՝ նախագիծը բարելավելու և լրամշակելու նպատակով։

Մոնիտորինգային շրջանակի նախագիծը մշակվել է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում, որն իրակականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL, Հունգարիա) և ԱլԳ երկրների մի խումբ ՀԿ-ների գործընկերությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է օժանդակել ՔՀԿ-ների կենսագործունեության բարելավմանը համապատասխան նպաստավոր միջավայր ապահովելով գործընկեր երկրներում, ինչպես նաև հզորացնել ՔՀԿ-ների կարողությունները` ԱԼԳ տարածաշրջանում փաստացի բարեփոխումներ խթանելու ու հանրային հաշվետվողականությունը բարելավելու ուղղությամբ: