Հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակներում իրականացվող հարցմանը։ Հարցումն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում։ Հայաստանում հետազոտությունն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու և համապատասխան զեկույցը մշակելու համար:
Հարցումը նախատեսված է ՔՀԿ-ների համար, որոնք ըստ մեթոդաբանության ներառում են հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և քաղաքացիական նախաձեռնություններ: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լրացնի միայն մեկ հարցաթերթ: Հարցերը վերաբերում են 2017թ. հունվարի 1-ից մինչև ներկա պահն ընկած ժամանակահատվածին: Հարցումն անանուն է, պատասխաններն օգտագործվելու են միայն ընդհանրացված ձևով: Հավաքագրված տվյալները պահպանվելու և օգտագործվելու են ըստ ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի:
Խնդրում ենք լրացնել հարցաթերթը՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://kwiksurveys.com/s/TwkqsLWu։ Հարցումը կտևի մոտավորապես 20-30 րոպե:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը և կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլ-փոստով [email protected] կամ (+374 10) 569589, 569689 հեռախոսահամարներով: