Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդ սերնդի քաղաքական մտքի զարգացումն ու մասնակցությունը Հայաստանում, օգտվելով 2008 թ. նախագահական ընտրությունների ընձեռած հնարավորությունից` Երևանի, Գյումրիի, Վանաձորի ու Գորիսի ավարտական դասարանների աշակերտների և նախագահի թեկնածուների հետ անդրանիկ հեռուստահաղորդումներ կազմակերպելով, որի ընթացքում աշակերտները առիթ կունենան մեկական հարց ուղղել երկրի «ապագա նախագահին»:

Բյուջե

AMD 9,366,042

Շնորհատուներ

Մեծ Բրիտանիայի դեսպանություն

Շահառուներ

Դպրոցներ, հասարակական կազմակերպություններ, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ

Գործընկերներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Գորիսի ուսուցիչների միություն, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուզ» ՀԿ

Առնչվող նյութեր

Հաղորդաշարը ցուցադրվում է

Ս. թ. փետրվարի 9-ից 17-ը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հեռարձակում է «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ի` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպած «Իմ հարցը ապագա նախագահին» նախագծի հաղորդումների շարքը: Հաղորդաշարը նախագահի թեկնածուներին եզակի հնարավորություն է ընձեռել իրենց ուղերձն արտահայտել երիտասարդ սերնդին: Իրենց հերթին, ավարտական դասարանի աշակերտներին վիճակվել է ոչ միայն հարց ուղղել նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին, այլև գնահատել զրույցներն ու հանդիպումները:

Կարդալ մանրամասները

«Իմ հարցը ապագա Նախագահին»

«Իմ հարցը ապագա նախագահին» ծրագրի շրջանակներում ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ն նախագահական ընտրությունների շեմին ավարտեց բարձր դասարանի աշակերտների և նախագահի թեկնածուների միջև առաջին աննախադեպ հեռուստահաղորդման նկարահանումը: Հաղորդմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր քաղաքներ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Գորիսի դպրոցների աշակերտներ, որոնք հանդես եկան նախագահի թեկնածուներին ուղղված մեկական հարցով: Առաջադրված ինը թեկնածուներից երեքը մերժեցին ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ի` հաղորդմանը մասնակցելու հրավերը:

Կարդալ մանրամասները

Մեկնարկել է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորմամբ իրականացնում է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Երևան և Գորիս քաղաքներում ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին, Վանաձորում դեկտեմբերի 6-ին, իսկ Գյումրիում դեկտեմբերի 8-ին նույն ժամին հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների շրջանում կազմակերպվում է մրցույթ, որի շահողները հնարավորություն կստանան հեռուստաեթերում մեկական հարց ուղղել 2008թ. նախագահական ընտրությունների թեկնածուներին:

Կարդալ մանրամասները