Ծրագրի նպատակն է խթանել պաշտպանության համակարգի օրինավորությունը՝ բյուջեի և ակտիվների նկատմամբ ուժեղացված քաղաքացիական վերահսկողության միջոցով: Դրան կարելի է հասնել քաղաքացիական հասարակության դերակատարների և խորհրդարանականների կարողությունների ավելացմամբ՝ պաշտպանության համակարգի ինստիտուտների կատարողականը վերահսկելու և ՀՀ ազգային ժողովի, պաշտպանության նախարարության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև վստահության ամրապնդման միջոցով:

Բյուջե

25,463,900 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Մեծ Բրիտանիայի դեսպանություն

Առնչվող նյութեր

Լույս է ընծայվել Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը

ԹԻ ՊԱԾ Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ուսումնասիրությունը թարգմանվել է հայերեն և հրապարակվել ԹԻՀԿ կողմից Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակներում: Հայաստանն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:[2]

Կարդալ մանրամասները

Գնահատվել են Հայաստանի պաշտպանության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

Ս.թ. փետրվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության համակարգում հակակոռուպցիոն համաթվի արդյունքների ներկայացում և քննարկում: Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատումն  իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. գլոբալ ուսումնասիրության շրջանակներում: Հետազոտության հայերեն թարգմանությունը կատարվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում: Ներկայացվել են համակարգում առկա  կոռուպցիոն ռիսկերն՝  առանձին ոլորտներով: Հայաստանն ընդգրկվել է D խմբում` պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությամբ:

Կարդալ մանրամասները

«Կոռուպցիոն ռիսկերը և հասարակական վերահսկողությունը պաշտպանության համակարգում» դասընթաց

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 7-8-ին անց է կացվում  «Կոռուպցիոն ռիսկերը և հասարակական վերահսկողությունը պաշտպանության համակարգում» ինտերակտիվ դասընթաց, որ վարում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ Միացյալ Թագավորության (ՄԹ) ներկայացուցչության Պաշտպանության և անվտանգության ծրագրի ղեկավար Կատրին Դիքսոնը և ծրագրի պատասխանատու Ստեֆանի Նայսենը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի կողմից Երևանում Բրիտանական դեսպանատան միջոցով: Դասընթացն ուղեկցվում է վարժություններով, խմբային քննարկումներով, դերախաղով, առաջարկվել են լուծումներ և գործողությունների ծրագիր:

Կարդալ մանրամասները