Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն
Ծրագրի նպատակն է խթանել պետական բյուջեի կազմման հաշվետվողականությունը և դրա նկատմամբ վերահսկողությունն ու պետական բյուջեի թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Դրան կարելի է հասնել հետևյալ խնդիրների իրականացմամբ՝ բարելավելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակը, անմիջականորեն ներգրավել պետական պաշտոնատար անձանց հետ՝ նրանց տրամադրելով տեղեկանքում վեր հանված հաշվետվողականության հետ առնչվող խնդիրների վերլուծությունը և դրա հիման վրա ջատագովություն անել՝ ուղղված տեղեկանքի ընդգրկվածությունն ընդլայնելուն, ավելի թիրախավորված դարձնել շնորհատուների տեխնիկական աջակցությունը պետական բյուջեի կառավարման բարեփոխումներին, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ավելի հասանելի դարձնել այդ տեղեկանքում առկա իրենց գործունեության համար օգտակարտեղեկատվությունը:
Բյուջե
Շնորհատուներ
Առնչվող նյութեր
Հանրային գնումների աուդիտի վերաբերյալ փորձագիտական քննարկում
2015թ. հուլիսի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) անցկացրել է փորձագիտական փակ քննարկում կազմակերպության կողմից պատրաստված «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցի» նախնական տարբերակի շուրջը: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ հանրային գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է իր կողմից մշակված ուղեցույցի նախնական տարբերակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի (այդ թվում պալատի խորհրդի երեք անդամներ) և գերմանական GIZ կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում աջակցություն են ցուցաբերում Վերահսկիչ պալատին նրա կարողությունների զարգացման հարցում: Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն լրամշակել ուղեցույցը և ներկայացնել շահագրգիռ կողմերին:
Գումարվել է ԹԻՀԿ խորհրդի հերթական նիստ
Ս. թ. դեկտեմբերի 17-ին կայացել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի հերթական նիստը: Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ԹԻՀԿ նոր ծրագրերի և դրանց առնչվող զարգացումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ԹԻՀԿ անդամավճարների գանձմանն առնչվող խնդրի քննարկում, ԹԻՀԿ անդամների ներգրավվածության աճին առնչվող հարցի քննարկում և հնարավոր լուծումների ու առաջարկների ներկայացում, ԹԻՀԿ-ին անդամակցելու՝ Սերգեյ Արզումանյանի դիմումի քննարկում, Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հնարավոր թեկնածուների քննարկում, կազմակերպութան վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխություն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման “Unmask the Corrupt’’(Պատռենք դիմակները) քարոզարշավին անդամակցելու հարցի քննարկում: