Ծրագրի նպատակն է օգտագործելով քարոզարշավի գործիքները հաղորդակցվել հնարավորինս մեծ թվով մարդկանց հետ, մասնավոպես ցույց տալով կոռուպցիայի բացասական ազդեցությունը մարդկանց վրա, և ջատագովել իշխանությունների և անհատների վերաբերմունքում փոփոխության հասնելու համար:

Բյուջե

AMD 2,630,000.00

Շնորհատուներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն

Շահառուներ

Քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ

Առնչվող նյութեր

«Ժամանակն է սթափվել»

«Ժամանակն է սթափվել» ծրագրի նպատակն է ստեղծել նյութեր, որոնք կարտացոլեն կոռուպցիայի բացասական ազդեցությունը մեր կյանքում և միտված կլինեն փոխել քաղաքացիների վերաբերմունքն ու վարքագիծը՝ ձևավորելով անհանդուրժողականություն կաշառքի, հովանավորչության, հանրային միջոցների յուրացման և այլ արատավոր երևույթների նկատմամբ: Երևանի կենտրոնական և ծայրամասային փողոցներում, պուրակներում, արվարձաններում տռաֆարետի միջոցով պատերին 150 տեղում արտատպվեցին կոռուպցիան սահմանող այս գրությունը: ԿՈՌՈՒՊՑԻԱ (լատ. corruptio) = փչացում, այլասերում, պղծում, ապականում, քայքայում

Կարդալ մանրամասները

«Ոչխարավարությունը» ճանաչվել է «Ժամանա՛կն է սթափվել» քարոզարշավի անիմացիոն մրցույթի հաղթող

Ս.թ. հոկտեմբերի 10-ին «The Club» սրճարանում տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնած «Ժամանա՛կն է սթափվել» անիմացիոն մրցույթի մրցանակաբաշխությունը: Մասնակիցներից պահանջվում էր ցույց տալ, թե ինչու է կարևոր, որ մարդիկ լինեն տեղեկացված, դիմեն պետական կառույցներին՝ տեղեկություններ ստանալու համար, պահանջեն հաշվետվողականություն ու տեղեկատվության մատչելիություն, առաջ քաշած խնդրի միջոցով խթանեն քաղաքացու վարքագծի փոփոխություն և հետաքրքրություն առաջացնեն հանրային կյանքին առնչվող տեղեկությունների վերաբերյալ: Մրցույթի մասնակիցներին առաջադրանք էր տրվել տվյալ գաղափարը ներկայացնել մինչև 3 րոպե տևողությամբ անիմացիոն տեսանյութի միջոցով:

Կարդալ մանրամասները

«Ժամանա՛կն է սթափվել». Անիմացիոն տեսանյութի մրցույթ

Սիրելի ակտիվ և գիտակից երիտասարդ, Ուրախ ենք հայտարարել անիմացիոն տեսանյութի մրցույթի մեկնարկի մասին: Ժողովրդավարության զարգացման համար առանցքային նշանակություն ունի հանրության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներին, ինչը ենթադրում է լինել իրազեկ և պահանջատեր քաղաքացի: Մինչդեռ, 2012թ. Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն ՀՀ բնակիչների մոտ 70%-ը չի ցանկանում դիմել պետական կառույցներին՝ տեղեկություն ստանալու համար: 2,365 հարցվածներից 66%-ին չեն հետաքրքրում հանրային ծախսերի մանրամասները: Նրանք ցանկություն չունեն իմանալ, թե որքա՞ն է պետությունը ծախսում կրթության ոլորտում, որքա՞ն է վարչապետի աշխատավարձը, ո՞ր ընկերություններից է պետությունը գնում ապրանքներ և ծառայություններ, ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորում քաղաքական կուսակցություններին և այլ կարևոր հարցեր:

Կարդալ մանրամասները