Առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքների խթանում
Ծրագրի նպատակն է նպաստել առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու Հայաստանի քաղաքացիների իրավունքների իրականացմանը: Սույն խնդրի իրագործմանն ուղղված գործողությունների շարքում են օգտագործողի համար հարմար բուկլետի մշակումը, տեղի բնակիչների հետ անմիջական հանդիպումների անցկացումը, իրենց իրավական պահանջներ ներկայացնելու նպատակով տեղական ակտիվիստների հետ սեմինարների կազմակերպումը, քաղաքացիներին իրավական աջակցության տրամադրումը իրենց դիմումներ կազմելիս և նոր զարգացումներին ուղղված գործողություններում:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Երևանի բնակիչներ, ովքեր բարձրացրել են ապօրինի շինարարության և իրենց շրջակա միջավայրի պաշտպանության հարցը
Առնչվող նյութեր
Սեմինար «Պաշտպանե՛ք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը» թեմայով
Ս.թ. սեպտեմբերի 6-ին, 8-ին, 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անց է կացրել սեմինարներ «Պաշտպանե՛ք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը» թեմայով: ԹԻՀԿ ծրագրի օգնական Լենա Նազարյանը մասնակիցներին իրազեկել է քաղաքաշինական որոշումների ընդունման գործընթացի, քաղաքացիների իրավունքների և իրավունքի հիմքերի վերաբերյալ: Նրանք նաև տեղեկացվել են պետական կառույցների և կառուցապատողների պարտականությունների, իրավախախտումների համար իրենց կրելիք պատասխանատվության, քաղաքացիների կողմից ձեռնարկվող քայլերի և անհրաժեշտ հասցեների ու հեռախոսահամարների վերաբերյալ:
Պաշտպանվա՞ծ է առողջ շրջակա միջավայրում ապրելու Ձեր իրավունքը
«Առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքների խթանում» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է գրքույկ` առողջ միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար անհրաժեշտ տեղեկություններով, որոնք օգտակար կլինեն, եթե բնակավայրերին հարող կանաչ տարածքում նախատեսված է կառուցապատում, որի համար կտրում կամ վնասում են ծառերն ու թփերը, քանդում են խաղահրապարակը, ոչնչացնում հանգստի գոտին կամ վտանգում բնակարանի լուսավորությունը: Նշյալ տեղեկությունները կօգնեն օրինական հիմքերով և քաղաքացիական պայքարի միջոցով կանխել կենսագործունեության միջավայրի բացասական փոփոխությունները: