Սեմինար «Պաշտպանե՛ք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը» թեմայով
Ս.թ. սեպտեմբերի 6-ին, 8-ին, 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անց է կացրել սեմինարներ «Պաշտպանե՛ք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը» թեմայով: ԹԻՀԿ ծրագրի օգնական Լենա Նազարյանը մասնակիցներին իրազեկել է քաղաքաշինական որոշումների ընդունման գործընթացի, քաղաքացիների իրավունքների և իրավունքի հիմքերի վերաբերյալ: Նրանք նաև տեղեկացվել են պետական կառույցների և կառուցապատողների պարտականությունների, իրավախախտումների համար իրենց կրելիք պատասխանատվության, քաղաքացիների կողմից ձեռնարկվող քայլերի և անհրաժեշտ հասցեների ու հեռախոսահամարների վերաբերյալ:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ Ինթերնեշնլ-ի աջակցությամբ իրականացվող Առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքների խթանում ծրագրի շրջանակում անց կացված սեմինարներին ներկա ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը և իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը Լենա Նազարյանի հետ մեկտեղ պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին: Հաջորդ սեմինարը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 20-ին:
Առողջ միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելուն ուղղված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները կարելի է գտնել ԹԻՀԿ-ի հրապարակած այս գրքույկում: